Սեուլը պնդում է, որ Հյուսիսային Կորեան որոշել է 12,000 զինվորականի ուղարկել՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար

Լուրեր

08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան որոշել է 12 հազար զինվորականի ուղարկել ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Հյուսիսայից Կորեայից 10 հազար զինվորականներ կարող են ներգրավվել պատերազմում։ Ռուսաստանն այս լուրերը կեղծ է անվանում։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն էլ ուրբաթ չնախատեսված անվտանգային հանդիպում է անցկացրել հետախուզության, ռազմական և ազգային անվտանգության հիմնական պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հյուսիսային Կորեայի զորքերի մասնակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում։

«Հանդիպման մասնակիցները կիսել են այն կարծիքը, որ ներկայիս իրավիճակը, երբ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև սերտ կապերը դուրս են եկել ռազմական բեռների տեղաշարժի շրջանակից, անվտանգության լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն մեր երկրի, այլև միջազգային հանրության համար»,- ասվում է նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ Հարավային Կորեայի պաշտոնյաներն ասել են, թե հավանական է՝ Հյուսիսային Կորեայի որոշ զորքեր գտնվել են Ռուսաստանում և ներգրավված են Ուկրաինայի հետ պատերազմում, սակայն հստակ պատասխան չեն տվել նման տեղակայման բնույթի կամ մասշտաբների մասին։

Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը զգալիորեն ամրապնդել են ռազմական կապերն անցյալ տարվա ընթացքում։

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ ու այլ զինամթերք է մատակարարում Ռուսաստանին: Մոսկվան և Փհենյանը հերքում են այս տեղեկությունները։ Կրեմլը նաև հերքել է Հարավային Կորեայի այն պնդումները, թե Հյուսիսային Կորեան կարող է զորքեր ուղարկել՝ օգնելու Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի