ՌԴ-ն, Չինաստանը և Իրանը նախագահական ընտրություններից հետո անկարգություններ են նախապատրաստում ԱՄՆ-ում․ հետախուզություն

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը կարող են փորձել անկարգություններ հրահրել ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին նշանակված նախագահական ընտրություններից հետո, հայտարարել են ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները։

«Օտար երկրները, մասնավորապես, Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը, շարունակում են հակասական գաղափարախոսություններ տարածելու մտադրությունը՝ պառակտելու ամերիկացիներին և խաթարելու նրանց վստահությունը ԱՄՆ-ի դեմոկրատական համակարգի նկատմամբ»,- ասել է Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի ներկայացուցիչը, փոխանցում Reuters-ը:

Նրա խոսքով՝ ազդեցիկ դեմքերը, «հատկապես Ռուսաստանից, Իրանից և Չինաստանից», դասեր են քաղել ամերիկյան նախորդ ընտրություններից և ավելի լավ են պատրաստ անկարգություններ առաջացնելուն: Նա նշել է, որ այդ երկրները կարող են օգտագործել տեղեկատվական և կիբերգործողություններ, ինչպես նաև դիմել ֆիզիկական սպառնալիքների և բռնության։ Մասնավորապես, Ռուսաստանը և Իրանը պատրաստ են դիտարկել այնպիսի մարտավարություն, որը կնպաստի ԱՄՆ-ում բռնության աճին:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչը վստահեցրել է, որ թեև «օտարերկրյա դերակատարները» կարող են փորձել միջամտել նախագահական ընտրություններին, սակայն քվեարկության համակարգը բավականաչափ ապահով է, որպեսզի նրանք կարողանան ազդեն վերջնական արդյունքի վրա։

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի հրապարակած զեկույցում, սակայն, ասվում է, որ քվեարկությունից հետո օտար երկրները կեղծ հայտարարություններ են տարածելու ընտրական խախտումների մասին։

Ավելի վաղ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչները հերքել էին ամերիկյան իշխանությունների կողմից ընտրական գործընթացի վրա ազդելու կամ ԱՄՆ-ի ներքին գործերին միջամտելու մտադրության մասին մեղադրանքները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի