Ադրբեջանցի Ֆամիլ Սադիգովը կարող է գլխավորել «Գազպրոմը»

Լուրեր

20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
Բոլորը

Ռուսական հատուկ ծառայություններին մոտ տելեգրամյան ալիքները հայտնում են, որ ռուսական «Գազպրոմի» ղեկավարությունում «զգալի» կադրային փոփոխություններ են սկսվել։ Նշվում է, որ ընկերության 62-ամյա ղեկավար Ալեքսեյ Միլլերն առողջական պատճառներով շուտով չի կարողանա ղեկավարել ռուսական պետական ​​կորպորացիան, և կանխատեսվում է, որ նրա տեղակալ, ազգությամբ ադրբեջանցի Ֆամիլ Սադիգովը, որը փաստացի «Գազպրոմ»-ի գլխավոր ֆինանսիստն է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է նաև, որ Սերգեյ Իվանինը լքում է «Գազպրոմ գազնեֆտեպրոդուկտ հոլդինգի» ղեկավարի պաշտոնը։ Սա մայր ընկերության հզոր դուստր ընկերությունն է, որը տարեկան շուրջ երկու միլիարդ շահույթ է բերել։ Իվանինից հետո, ըստ տեղեկությունների, հերթը կհասնի Ելենա Սեկարինային, որը ղեկավարում է «Գազպրոմ Ասեթ Մենեջմենթ KSN»-ը և «Գազպրոմ Ինվեստ»-ն։

Նշվում է, որ այս ամենը «Գազպրոմ»-ի վարչության նախկին անդամ Ելենա Միխայլովայի հրաժարականի հետևանքն է, որը տնօրինում էր պետական ​​կորպորացիայի ամբողջ ունեցվածքը և համարվում էր ընկերության ղեկավարից հետո երկրորդ դեմքը։

Ըստ «Գազպրոմի» պաշտոնական կայքի՝ Ֆամիլ Սադիգովն ընկերության կառավարման խորհրդի նախագահի տեղակալն է։ Նա կառավարման խորհրդի անդամ է 2019 թվականից, վերահսկում է ֆինանսատնտեսական գործունեության հարցերը։

Սադիգովը ծնվել է 1968 թվականին Նախիջևանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի