ՌԴ քաղաքացիություն ստացած Լևոն Ջուլֆալակյանն աշխատելու է Ռուսաստանի ընբշամարտի ֆեդերացիայում

Լուրեր

28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 1988 թվականի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, որը ՌԴ քաղաքացիություն է ստացել, միանալու է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կառույցին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։

«Լևոն Ջուլֆալակյանը մեր սպորտի վառ ներկայացուցիչ է, նրա ամբողջ կյանքը կապված է միայն ըմբշամարտի հարթակում աշխատանքի հետ։ Նրա հսկայական փորձը թույլ է տվել իրեն շատ դժվար պայմաններում հաջողության հասնել Հայաստանի հավաքականի հետ»,- ասել է Մամիաշվիլին։

Նա հավելել է, որ իր, Ալեքսանդր Կարելինի ու Կամանդար Մաջիդովի հետ Ջուլֆալակյանը 1988 թվականին հաղթել է Սեուլի Օլիմպիական խաղերում։

«Նա լինելու է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կառուցվածքում՝ որպես խորհրդատու, խորհրդական և մեր ընկեր»,- ասել է Մամիաշվիլին՝ հիշեցնելով, որ որ Ջուլֆալակյանի որդին՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, շուրջ տասը տարի եղել է օլիմպիական կրկնակի չեմպիոն Ռոման Վլասովի գլխավոր մրցակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լևոն Ջուլֆալակյանին շնորհել է Ռուսաստանի քաղաքացիություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի