ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՌԴ-ին փոխհատուցում վճարել «օտարերկրյա գործակալներ» հայտարարված անձանց և կազմակերպություններին

Լուրեր

08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել Ռուսաստանում «օտարերկրյա գործակալներ» ճանաչված անձանց և կազմակերպությունների համատեղ հայցի վերաբերյալ, գրում է Current time-ը։

Դատարանը Ռուսաստանի իշխանություններից պահանջել է նրանց վճարել մինչև 955 հազար եվրո՝ որպես նյութական վնասի փոխհատուցում, մինչև 10 հազար եվրո՝ ոչ նյութական վնասի և 850 եվրո՝ դատական ​​ծախսերի համար։

Փոխհատուցում ստացողների թվում են բլոգեր Յուրի Դուդը, քաղաքագետ Եկատերինա Շուլմանը, քաղաքական գործիչ Լյուբով Սոբոլը, «Проект», «Важные истории» և «Медиазона» լրատվամիջոցների ներկա ու նախկին աշխատակիցները, «Դոժդ» հեռուստալիքը, The Insider-ը, Եվգենյա Ալբացը և նրա «Նոր ժամանակներ» պարբերականը, «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնն ու նրա խորհրդի նախագահ Ալեքսանդր Չերկասովը, այլք։

Միակ դիմումատուն, ում հայցը ՄԻԵԴ-ը չի ընդունել, Ռոստովի քաղաքային «Էկո-Լոգիկա» հասարակական կազմակերպության նախագահ Ֆյոդոր Միկուշինն է։ Ըստ դատարանի՝ նա շատ ուշ է սկսել վիճարկել ռուսական ուժային կառույցների որոշումները։

Դատարանի որոշման համաձայն՝ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածները։ Դրանք ազատ արտահայտվելու իրավունքի ու խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի վերաբերյալ հոդվածներն են:

Դատարանը նաև վճռել է, որ «օտարերկրյա գործակալների» առնչությամբ խախտվել է կոնվենցիայի 8-րդ հոդվածը՝ անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը հարգելու մասին։

Դատարանը որոշել է, որ առավելագույն փոխահատուցումը վճարվելու է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին՝ 955,440 եվրո նյութական վնասների համար և 850 եվրո՝ ոչ նյութական ծախսերի համար:

Սա ՄԻԵԴ-ի երկրորդ որոշումն է այն անձանց բողոքների վերաբերյալ, որոնց Ռուսաստանի իշխանությունները ճանաչել են որպես «օտարերկրյա գործակալներ»։ Առաջին անգամ դիմողները մասնավոր անձինք են, նախորդ դեպքում դիմել էին կազմակերպությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի