BRICS-ի երկրները հրաժարվել են Պուտինի հետ պայքարել Արևմուտքի և դոլարի դեմ. Bloomberg

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ BRICS-ը հակաարևմտյան կոալիցիայի վերածելու գաղափարը, որը կսասաներ «համաշխարհային կարգը» և դոլարի գերիշխանությունը, բլոկի առանցքային անդամ երկրների մոտ խանդավառություն չի առաջացրել: Հնդկաստանը չի ցանկանում թույլ տալ, որ BRICS-ը դառնա «հակաամերիկյան» կազմակերպություն, որտեղ գերիշխում են Ռուսաստանը և Չինաստանը, Bloomberg-ին հայտնել են խնդրին ծանոթ հնդիկ պաշտոնյաները։

Հենց այս պատճառով էլ, ըստ գործակալության զրուցակիցների, Նյու Դելին դեմ է BRICS-ի հետագա ընդլայնմանը, որին անցյալ տարի միացան 6 նոր երկրներ, տասնյակ այլ երկրներ էլ անդամակցության հայտ են ներկայացրել՝ ներառյալ այնպիսի համաշխարհային վտարանդիներ, ինչպիսիք են Մյանմարը կամ Աֆղանստանը: Հնդկաստանի դիրքորոշումը կիսում են Բրազիլիան և Հարավային Աֆրիկան, Bloomberg-ին հայտնել են այս երկրների պաշտոնյաները:

Արաբական Միացյալ Էմիրությունները, որը միացել է BRICS-ին 2023 թվականի գագաթնաժողովից հետո, «ամբողջովին հերքում է», որ դաշինքին անդամակցությունը նշան է, որ գլոբալ հարավը հակադրվում է Արևմուտքին, Bloomberg-ին ասել է սեփական աղբյուրը: ԱՄԷ-ն շատ լավ հարաբերություններ ունի արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, ընդգծել է երկրի մեկ այլ պաշտոնյա։

Կազանում այսօր մեկնարկած BRICS-ի գագաթնաժողովում, որը Կրեմլն անվանել է Ռուսաստանում երբևէ անցկացված «արտաքին քաղաքականության ամենակարևոր իրադարձությունը», Պուտինը մտադիր է իր գործընկերներին առաջարկել արևմտյան միջազգային վճարումների այլընտրանքային համակարգ։ Ըստ Կրեմլի՝ այն պետք է միավորի կազմակերպության անդամ երկրների բանկերն ու կենտրոնական բանկերը՝ դոլարը շրջանցելով գործարքներ իրականացնելու համար, որը, ինչպես պնդում է Պուտինը, կորցնում է վստահությունը ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության պատճառով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի