G7-ը պատրաստվում է հակամարտության ավարտից հետո էլ չապասառեցնել ռուսական ակտիվները․ Nikkei

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

G7-ը մտադիր չէ ապասառեցնել ռուսական ակտիվները նույնիսկ Ուկրաինայի հետ հակամարտության ավարտից հետո, ճապոնական Nikkei թերթին հայտնել են աղբյուրները։

Ըստ նրանց՝ համապատասխան պարտավորությունը նշված է G7-ի ղեկավարների համատեղ հայտարարության նախագծում, որը պատրաստել է Իտալիան։ Հայտարարության վերջնական տարբերակը կհրապարակվի այս տարվա վերջին։ Դրանում նաև կնշվի Կիևին 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու երաշխիքը՝ ռուսական սառեցված ակտիվներից եկամուտ ստանալու միջոցով։

G7-ի երկրները հունիսին հայտարարեցին Ուկրաինային մինչև տարեվերջ 50 միլիարդ դոլար հատկացնելու որոշման մասին՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթը:

Financial Times-ը գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է այս գումարից հատկացնել 20 մլրդ դոլար։ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ մոտ 3 մլրդ դոլար կուղարկի Ուկրաինա։

Սպասվում է, որ G7-ի ֆինանսների նախարարները վարկի պայմանների վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգան Վաշինգտոնում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի համաժողովի շրջանակում։ Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 21-ից 27-ը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի