Շվեյցարացի պատգամավորն Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության հասնելու Հայաստանի մտադրությունը ճիշտ քայլ է համարում

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատն Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության համաձայնության հասնելու Հայաստանի մտադրությունն ու այդ առումով ցուցաբերած բարի կամքի դրսևորումը ճիշտ քայլ է համարում՝ շեշտելով, որ Երևանը չպետք է որպես խաղաղությանը խոչընդոտ դիտարկվի։

«Արմենպրես»-ի հետ զրույցում շվեյցարացի պատգամավորը նման կարծիք հայտնեց՝ անդրադառնալով խաղաղության պայմանագիրը համաձայնեցված կետերով ստորագրելու Հայաստանի առաջարկին և, միևնույն ժամանակ, Ադրբեջանի կողմից այդ առաջարկի մերժման վերաբերյալ հարցերին։

«Միևնույն ժամանակ, պետք է հստակ լինի նաև այն, թե հենց Հայաստանն ինքը ո՞ր կետերն է դեռևս չլուծված համարում։ Արևմուտքին այս առումով հստակ ազդանշաններ են պետք, որպեսզի այն կարողանա գործել։ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցերը պետք է վերադարձվեն բանակցային օրակարգ, ինչպես և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների հարցը», – նշեց շվեյցարացի պատգամավորն՝ օրինակ բերելով այն հանգամանքը, որ գործընկերների կամ Շվեյցարիայի արտգործնախարարի հետ խոսելիս՝ բազմիցս բախվել է կատարվածի մասին նրանց անիրազեկությանը։

Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատի դիտարկմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հաջողվել է կարմիր գծերն իր օգտին փոխել․ «Նա նույնիսկ կարողացավ անպատիժ կերպով էթնիկ զտումներ իրականացնել։ Հայաստանն այժմ պետք է պնդի, որ կարմիր գծերն էլ ավելի հեռուն չմղվեն»,- ասաց շվեյցարացի խորհրդարանականը։

Միաժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչի՞ կարող է հանգեցնել պայմանագրի համաձայնեցված կետերի ստորագրումից Ադրբեջանի հրաժարումը՝ Շտեֆան Ալտերմատը նկատեց, որ Իլհամ Ալիևը քաջ գիտակցում է, որ գերազանցող ռազմական դիրքում է գտնվում։

Շվեյցարացի պատգամավորի խոսքով՝ հենց վերոնշյալից ելնելով էլ Ադրբեջանի նախագահն իր պահանջներն առաջ կտանի այնքան ժամանակ, քանի դեռ դրանցից յուրաքանչյուրը չի բավարարվել։

Նրա խոսքով՝ բռնապետն իր իշխանությունն ապահովելու համար մշտապես թշնամու կարիք ունի, և, եթե հնարավոր չէ իր պահանջների կատարմանը հասնել բանակցությունների միջոցով, նա փորձելու է դրան հասնել ռազմական ուժ կիրառելու միջոցով։ Շվեյցարացի պատգամավորը չի բացառում, որ Իլհամ Ալիևը նման քայլի կգնա Բաքվում կայանալիք COP29 համաժողովում իրեն որպես միջազգային հանրության հարգարժան անդամ ներկայացնելուց հետո՝ կաշառելով արևմտյան մի խումբ գործիչների։

Հենց այդ պատճառով էլ շվեյցարացի պատգամավորը կարևոր է համարում, որ այժմ Հայաստանը հստակ ասի՝ «զգույշ եղեք, այս մարդն (խմբ․ նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին) անընդհատ անցնում է կարմիր գծերը»։

«Մենք միանշանակ պետք է ապահովենք, որ աշխարհը գիտակցի՝ ներկա սպառնալիքներն Ալիևի ագրեսիայի սկիզբը չեն, այլ նրա հայատյաց քաղաքականության շարունակությունն են»,-ասաց Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը՝ հավելելով, որ աշխարհը նաև պետք է գիտակցի, որ Ադրբեջանը վաղուց պետք է պատժամիջոցների ենթարկված լիներ։