Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության փաթեթի մասին

Լուրեր

06.04.2026 | 16:51
ՌԴ-ում հաստատել են գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օտրոշչենկոյի մահը Ղրիմում՝ Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով 
06.04.2026 | 16:40
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մոնտե Կառլոյի «Մասթերսից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 16:32
Զելենսկին հայտնում է, որ Ուկրաինան և Սիրիան ընդլայնում են անվտանգության ոլորտում համագործակցությունը
06.04.2026 | 16:21
Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով մեկ մարդ է մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 16:10
Հրապարակվել է ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականի կազմը
06.04.2026 | 15:59
Ալիևն ու Ղավելաշվիլին ընդգծել են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դերը Հարավային Կովկասում՝ անվտանգության ապահովման գործում
06.04.2026 | 15:51
Իրանը ձևակերպել է իր պատասխանը հրադադարի առաջարկներին. Իրանի ԱԳՆ խոսնակ
06.04.2026 | 15:42
Հայաստանի հետ խաղաղությունն ամրապնդելու համար ստորագրված փաստաթղթերը բավարար չեն, կարևոր է առևտուրը. Ալիև
06.04.2026 | 15:36
Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
06.04.2026 | 15:35
Իրանն ու ԱՄՆ-ն ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու և անհապաղ հրադադարի ծրագիրը. Reuters
06.04.2026 | 15:27
Հայաստանի 15 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը
06.04.2026 | 15:18
Նախկին ու ներկա օլիգարխների, բոլորի՛ որդիներին բերելու եմ ծառայության. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 15:15
Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. Կոբախիձե
06.04.2026 | 15:10
Լուկաշենկոն՝ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մասին // Իրանի ԻՀՊԿ-ի ղեկավարը սպանվել է․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 15:00
Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում. Արման Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգները ևս 400 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային զինամթերքի, ռազմական տեխնիկայի և զենքի համար, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Ուկրինֆորմը։

Այսօր այցով Կիև ժամանած Օսթինն ընդգծել է, որ նախագահ Ջո Բայդենի օրոք Միացյալ Նահանգները շարունակում է ուժեղացնել իր աջակցությունն Ուկրաինային։ Պենտագոնի ղեկավարը նաև նշել է, որ դաշնակիցները փորձում են բավարարել Ուկրաինայի հրատապ կարիքները և հավատարիմ են աջակցել հունիսին նախագահ Բայդենի կողմից ստորագրված անվտանգության երկկողմ համաձայնագրով օգնության տրամադրմանը։

Այս համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ը նախատեսում է ուկրաինացի զինվորականներին տրամադրել խորհրդատվություն և ուսուցում՝ երկրի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար: Այս գործողությունները պետք է օգնեն իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն առաջ տանելու համար։ ԱՄՆ-ը կկենտրոնանա նաև Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վրա՝ համատեղ արտադրության միջոցով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի