Իսրայելն ԱՄՆ-ին է փոխանցել Լիբանանում պատերազմը դադարեցնելու իր պայմանները․ Axios

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Իսրայելի վարչապետի աշխատակազմն անցյալ շաբաթ փաստաթուղթ է ուղարկել Սպիտակ տուն, որտեղ նկարագրված են Լիբանանի հակամարտության դիվանագիտական կարգավորման իր պայմանները: Axios-ը, վկայակոչելով Վաշինգտոնի և Թել Ավիվի աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ամոս Հոխշտեյնը հոկտեմբերի 21-ին Բեյրութ կատարած այցի ժամանակ պետք է այս ծրագիրը ներկայացնի Լիբանանի կառավարությանը։

Իսրայելի անանուն պաշտոնյայի խոսքով՝ փաստաթուղթը կազմվել է Իսրայելի ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի և Պաշտպանության նախարարության բանակցություններից հետո։ Հանդիպմանը քննարկվել է այն միջոցները, որոնք պետք է ներառվեն ««Հըզբոլլահ»-ի հետ պատերազմի ավարտին ուղղված ցանկացած դիվանագիտական լուծման մեջ»:

Թել Ավիվի պահանջներից մեկն այն է, որ Իսրայելի բանակին թույլ տրվի «ակտիվ գործել»՝ երաշխավորելու, որ «Հըզբոլլահ»-ը չի վերակառուցի իր ռազմական ենթակառուցվածքը Լիբանանի հարավային սահմանին: Իսրայելը նաև պահանջում է, որ երկրի ռազմաօդային ուժերը լիբանանյան օդային տարածքում գործողությունների լիակատար ազատություն ունենան։

Ամերիկացի անանուն պաշտոնյայի խոսքով՝ Լիբանանը և միջազգային հանրությունը դժվար թե համաձայնվեն Իսրայելի պահանջներին: Նա կարծում է, որ նախանշված պայմանները խաթարում են Լիբանանի ինքնիշխանությունը։

Նշվում է նաև, որ երկու պահանջներն էլ հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևին, որը Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հրադադարի պահպանման պատասխանատվությունը դնում է Լիբանանի զինված ուժերի ու Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերի վրա (UNIFIL):

Հոխշտեյնը ծրագրում է առաջ մղել առնվազն 8,000 լիբանանյան զորքերի տեղակայումը երկրի հարավային սահմանին: Վերջին տարիներին լիբանանյան բանակի ներկայությունն այնտեղ սահմանափակ է եղել, իսկ տարածքը վերահսկվում էր «Հըզբոլլահ»-ի կողմից։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը մտադիր է նաև խնդրել UNIFIL-ի մանդատի ընդլայնում, որպեսզի նրանք կարողանան օգնել լիբանանցի զինվորականներին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի