ՔՊ-ականները եկել էին կողմ քվեներ ապահովելու համար․ ո՛չ հարց, ո՛չ ելույթ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Հիմնական զեկուցողը փոխվարչապետ, սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանն էր։

Քննարկումն անցավ ակտիվ` առանց միջադեպերի, ինչին ժամանակ առ ժամանակ ականատես է լինում հանրությունը։ Նիստին մասնակցում էին իշխող ուժի և «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ «Պատիվ ունեմ»-ից որևէ պատգամավոր չկար, ՔՊ-ից բացակա էր Մարիա Կարապետյանը։ Ելույթներով թիմին օգնության էր եկել Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Նիստին ակտիվ էին հիմնականում Քոչարյանի թիմակից պատգամավորները` իրացրեցին թե՛ հարցի, թե՛ ելույթների իրենց իրավունքը։ ՔՊ-ականները պասիվ էին։ Հանձնաժողովի անդամներ Լենա Նազարյանը, Հասմիկ Հակոբյանը և Էդուարդ Աղաջանյանը որևէ հարց չտվեցին ու ելույթ չունեցան, տպավորություն էր, որ նրանք եկել էին միայն կողմ քվեարկելու համար։ Հանձնաժողովից ելույթ ունեցավ միայն Հռիփսիմե Գրիգորյանը։

Վաղը մեկնարկում է ԱԺ լիագումար նստաշրջանը, որի ընթացքում կանոնակարգի նախագիծը ևս քննարկվելու է։ Հնարավոր է, որ ընդդիմադիրներն ընդհանրապես չմասնակցեն հարցի քննարկմանը։

Նարեկ Կիրակոսյան