ՌԴ-ի դավաճանությունը մեծացրեց ԵՄ-ին միանալու կողմնակիցների թիվը․ բայց նրա գործակալական ցանցը հզոր է, կարող է խանգարել․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների 58%-ը կողմ կքվեարկի Եվրամիությանը միանալու հանրաքվեի դեպքում, դեմ կքվեարկի ընդամենը 13%-ը, չի քվեարկի 25%-ը, չի կարող ասել՝ 3%-ը։ Հարցումը սեպտեմբերին է արվել և հրապարակվել օրերս։

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանին Factor TV-ի հետ զրույցում հարց ուղղեցինք, թե ինչպե՞ս է գնահատում այս տվյալները, ի՞նչ պատճառներ կան, որ հայաստանյան հանրությունը ԵՄ-ին անդամակցելու գաղափարին կողմ է՝ ըստ այս հարցման։

«ՌԴ-ի դավաճանական պահվածքը մեծացրեց ԵՄ-ին միանալու կողմնակիցների թիվը, 2020-ի պատերազմում ադրբեջանա-թուրքական տանդեմի մասնակից էր։ Խաղադրույքը չափազանց մեծ է, ԵՄ-ին անդամակցելը ՀՀ-ի համար կարևոր է, հանրաքվեի տապալումը կվտանգի ԵՄ-ին հետագա անդամակցությունը։ Ռուսական գործակալական ցանցը հզոր է ՀՀ-ում, հայաստանցիների զգալի մասը դրա ազդեցության տակ է։ Դա կարող է խանգարել, և ՀՀ-ի իշխանության նկատմամբ վստահությունն է շատ ցածր, որ եթե այս հարցը դրվի հանրաքվեի, ապա հասարակության զգալի հատված կարող է սա ընկալել իշխանության հանդեպ վստահության հանրաքվե, նրան քվե տալու հարց, և կարող է դեմ քվեարկել հանրաքվեին և տապալվի այն։ Հայաստանի նավը ռուսական ջրերում է լողում, չնայած՝ նոր վտանգներ են կուտակվել ՀՀ-ի գլխին, վտանգներով և հնարավորություններով լի ժամանակներ են, բայց չենք օգտվում այս գեոպոլիտիկ փոփոխություններից։ Մեր այլընտրանքը ոչ թե ՌԴ-ն կամ Թուրքիան են, այլ Եվրոպա գնալով՝ ՀՀ-ն մրցունակ և առաջադեմ կդառնա, սակայն դա անել հաշվարկված՝ ոչ թե ցայտնոտի, էյֆորիայի մեջ, որ չհուսալքվի ՀՀ հանրությունը։ Հայաստանը Եվրոպա պիտի գնա՝ ոչ թե ի հեճուկս ՌԴ-ի, այլ՝ քանի որ ՀՀ-ի քաղաքական ապագան ԵՄ-ին անդամակցելը պիտի լինի»,- նշեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան