Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
19.10.2024 | 17:13Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14:41-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Դուլկադիրօղլուի շրջանում, օջախը՝ 10,53 կմ խորության վրա:
Տուժածների և վնասների մասին չի հաղորդվում: