100-ից ավելի ընկերություններ՝ 1 հարթակում․ տեղի ունեցավ Mantashyants Global EXPO 2024-ի բացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Տասնյակ գործարարների հանդիպում՝ մեկ վայրում․ այսօր Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում տեղի ունեցավ Mantashyants Global EXPO 2024-ի բացումը։ Այն Մանթաշյանց գործարարների միության անդամների բիզնեսները մեկ հարթակում ներկայացնող խոշոր ցուցահանդես է, որը կազմակերպվում է առաջին անգամ: Կազմակերպիչը Big Projects ընկերությունն է, գլխավոր հովանավորը՝ Mira Trans-ը։

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են շուրջ 40 ոլորտներից 100-ից ավելի ընկերություններ ավելի քան 10-ը քաղաքներից։

«Քանի որ Mantashyants գործարարների ակումբը շատ մեծ, արդեն 650-ից ավելի անդամ ընդգրկող կառույց է, այս ցուցահանդեսի կարիքը կար, անդամներից շատերն արդեն իրար չէին ճանաչում կամ, գուցե, եթե անձամբ էլ ճանաչում էին, միմյանց բիզնեսներից հաճախ գաղափար չունեին, իսկ ակումբի առաքելությունն այն է, որ մաքսիմալ շատ գործարքներ լինեն, ակումբականներն աշխատեն միմյանց հետ ու մեկ գործարքին բաժին ընկնող ժամանակն ու ֆինանսական ծախսը մաքսիմալ կրճատվի»,- նշում է Big Projects ընկերության համահիմնադիր, Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար, (կազմակերպիչ) Դիանա Հարոյանը։

Մանթաշյանց գործարարների միությունը հայալեզու ամենամեծ գործարար միությունն է, որին անդամակցում է ավելի քան 600 գործարար, ունի 18 մասնաճյուղ աշխարհի տարբեր ծայրերում։ Ինչ վերաբերում է ցուցահանդեսին, այն պրոֆեսիոնալ հարթակ է գործարարների համար՝ ծանոթանալու միմյանց բիզնեսին, տեղեկանալու յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկություններից և ունեցած հնարավորություններից: Ցուցահանդեսում ներկայացված են նաև Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունները։

«Ֆորումի հիմնական նպատակն է, որ հայկական բիզնեսները աշխարհի տարբեր կետերից կարողանան իրար հետ համագործակցել։ Այսօր 40-ից ավելի ոլորտի բիզնեսներ կան այստեղ։ Դա հնարավորություն է տալիս, որ այդ բիզնեսների ներկայացուցիչները գան, շփվեն, ծանոթանան, համագործակցեն և այլն»,- շեշտում է Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր նախագահ (համակազմակերպիչ) Վահրամ Միրաքյանը։

Mantashyants Global EXPO-ն նաև հարթակ է, որտեղ ոչ ակումբական գործարարներն ունենալու են ակումբականների բիզնեսին ծանոթանալու, ինչպես նաև ակումբի պոտենցիալն ու ներուժն ամբողջությամբ պատկերացնելու հնարավորություն:

Մանրամասները՝տեսանյութում։

Աննա Բաբաջանյան