Ադրբեջանն ու Իտալիան ընդլայնում են ռազմական ոլորտում համագործակցությունը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հռոմն ու Բաքուն շարունակում են ընդլայնել ռազմական գործակցությունը։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Իտալիայի գլխավոր շտաբի հետ ստորագրված 2024 թվականի երկկողմ համագործակցության պլանի համաձայն՝ Բաքվում կայացել են շտաբային բանակցություններ երկու երկրների ներկայացուցիչների միջև։

«Պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչությունում կայացած հանդիպմանը կողմերն ընդգծել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու խաղաղության ապահովման համար համատեղ աշխատանքի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների զինվորականները նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ, վերլուծել են ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության հարցերը։ Հանդիպման ավարտին ստորագրվել են արձանագրություններ։

Հավելենք, որ սեպտեմբերին Բաքու էր ժամանել Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն՝ մասնակցելու  միջազգային պաշտպանական «ADEX 2024» ցուցահանդեսին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի