Թուրքիայում ևս երկու երկրաշարժ է տեղի ունեցել․ նախօրեի երկրաշարժից տուժածների թիվը հասել է 249-ի

Լուրեր

07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի Արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությունը (AFAD) հաղորդում է, որ Սիվաս նահանգում երկու երկրաշարժ է տեղի ունեցել․ առաջինը գրանցվել է տեղական ժամանակով 11։29-ին՝ 4,7 մագնիտուդով, երկրորդը՝ ժամը 11։39-ին՝ 4,1 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժերը տեղի են ունեցել մոտավորապես 10,57 և 22,98 կմ խորության վրա:

Ըստ նախնական տվյալների՝ մարդկային կորուստներ կամ ավերածություններ չկան։

Հիշեցնենք, որ նախօրեին Մալաթիայում 5,9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որը զգացվել էր նաև հարակից բնակավայրերում։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ երկրաշարժից հետո տեղի է ունեցել 194 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 3,3 մագնիտուդով։ Վերջին տվյալներով՝ տուժել է 249 քաղաքացի։

«Առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժից տուժել է, ընդհանուր առմամբ, 249 քաղաքացի․ Մալաթիայում՝ 55, Էլազըղում՝ 111, Շանլըուրֆայում՝ 37, Դիարբեքիրում՝ 19, Ադըյամանում՝ 18, Էրզինջանում՝ 6, Քահրամանմարաշում՝ 3 մարդ։ 11 մարդ շարունակում է բուժում ստանալ»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի