Շարժմամբ կարողացանք կանգնեցնել, այսպես ասած, անկլավների հանձնումը. Բագրատ սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Մենք այս ընթացքում հաջողեցինք ինչ-որ իմաստով կանգնեցնել կամ հետաձգել այն ընթացը, որը պարունակում էր, այսպես կոչված, անկլավների հանձնումը, նոր տարածքների զիջումները»,- խորհրդարանում հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց Բագրատ Գալստանյանը։

Խորհրդարանական լսումները հրավիրվել են հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի անկախության հռչակագրի անժամկետ ակտուալության մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ։ Դրանք գումարվել են «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ։

Սրբազան պայքարի առաջնորդն ընդգծեց՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, չլսված ու չտեսնված բան է. «Նա աճուրդի է հանել ոչ միայն մեր պետությունն ու կենսագրությունը և մեզ բոլորիս, այլև՝ իր իսկ թիմակիցներին։ Կարող էի ասել, որ ինձ չի հուզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ո՛չ շարքային անդամների ճակատագիրը, ո՛չ պատգամավորների ու կառավարության անդամների, մանր ու միջին կուսակցականների, իշխանամերձ տարբեր գործիչների և գործիքների ճակատագիրը՝ ասելով՝ դրանով թող մտահոգվեն Հայաստանում գործող դեսպանատներն ու քաղաքական ապաստան տվող կառույցները, սակայն կարող եմ ասել, որ ինձ հուզում է «Քաղաքացիական պայմանագիր» ընտրած 680 հազար մարդկանց ճակատագիրը»,- իր ելույթում նշեց Գալստանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։։