ԵԽ-ում կքննարկվեն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն ու ՀՀ-ի հետ հարաբերությունները
Քաղաքականություն
17.10.2024 | 13:59Եվրախորհրդարանի հոկտեմբերի 22-ի նիստի օրակարգում ներառված է Ադրբեջանում իրավիճակի վերաբերյալ քննարկումը։
Նշվում է, որ քննարկվելու են իրավիճակն Ադրբեջանում, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումներն ու Հայաստանի հետ հարաբերությունները։
Բանաձևի քվեարկությունը նախատեսված է հինգշաբթի՝ հոկտեմբերի 24-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի