Հայաստանում ՄՓՄՁ-ները կօգտվեն ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի կողմից տրամադրվող 5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով նոր ֆինանսավորումից

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները (ՄՓՄՁ-ները) կօգտվեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրամիության (ԵՄ) կողմից «ԱԿԲԱ լիզինգ»-ի միջոցով տրամադրվող 5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով նոր ֆինանսավորումից:

ՎԶԵԲ-ի ֆինանսավորումը համալրվում է մինչև 12,5 տոկոսի չափով Եվրամիության (ԵՄ) դրամաշնորհային նախաձեռնությունների և անվճար տեղական և միջազգային խորհրդակական ծառայությունների միջոցով, որոնք երկուսն էլ ֆինանսավորվում են «ԵՄ-ն հանուն բիզնեսի» (EU4Business) նախաձեռնության շրջանակներում։

«ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ»-ը այս նոր վարկային գիծը լիզինգով կտրամադրի հայկական ընկերություններին, որը նրանց թույլ կտա ներդրումներ կատարել ժամանակակից սարքավորումների և արտադրության արդիականացման ուղղությամբ, ինչպես նաև բարելավել արտադրանքի որակը և ուժեղացնել աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի միջոցառումները: «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ»-ին տրամադրված վարկի առնվազն 70 տոկոսը կօգտագործվի կանաչ տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները ֆինանսավորելու համար՝ ընկերություններին օգնելու խթանել բնապահպանական պրակտիկան և բարելավել ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը:

Լիզինգի շուկայի առաջատար «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ»-ի 100% բաժնետեր է հանդիսանում Ակբա բանկը, որը ՎԶԵԲ-ի վաղեմի գործընկերն է, և կենտրոնանում է ՄՓՄՁ-ների և գյուղատնտեսության ոլորտների վրա։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է։ Մինչ օրս Բանկն ավելի քան 2․4 միլիարդ Եվրո գումար է ներդրել երկրում 220 նախագծերի շրջանակներում, որտեղ աջակցում է մասնավոր հատվածի զարգացմանը և անցմանը կայուն և կանաչ տնտեսության։