Դանիայի ոստիկանության պատվիրակությունը ՀՀ-ում ԵՄ առաքելության գրասենյակ է այցելել
Դանիայի ազգային ոստիկանության պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքական դիտորդական առաքելության գրասենյակ։
«Ուրախ ենք ողջունել Դանիայի ազգային ոստիկանության պատվիրակությանը: Հյուրերը միացել են Մարտունիում պարեկությանը՝ տեղում ավելին իմանալու EUMA-ի աշխատանքի և գործունեության մասին տեղում»,- ասվում է ԵՄ առաքելության՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
Նշվում է նաև, որ ՀՀ-ում տեղակայված դիտորդական առաքելության կազմում 6 դանիացիներ կան, այդ թվում՝ երեք ոստիկաններ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի