Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն
Ֆուտբոլի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղը։ Հայաստանի հավաքականը 0:2 հաշվով պարտվեց մրցակցին։
Հիշեցնենք՝ Սկոպյեում կայացած հավաքականների առաջին խաղում, կրկին երկու գոլի առավելությամբ, հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիան։