Իրանը պատրաստ է և՛ պատերազմի, և՛ խաղաղության․ Արաղչի

Լուրեր

27.11.2026 | 11:28
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային
27.11.2026 | 11:14
Բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 11:13
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կղեկավարի փարիզյան հայտնի թատրոնը
27.11.2026 | 11:04
Եվրոպա լիգա․ Մրցաշարային դրությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
27.11.2026 | 10:53
Կասեցվել է տանձի համով զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը
27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախազգուշացրել է, որ ողջ Արևմտյան Ասիայի տարածաշրջանը կանգնած է անորոշ իրավիճակի առաջ՝ Գազայում և Լիբանանում Իսրայելի ագրեսիայի ֆոնին՝ պնդելով, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցանկացած սցենարի: ԱԳՆ ղեկավարն այս մասին հայտարարել է կիրակի օրը Բաղդադում իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեինի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ. փոխանցում է ԻՌՆԱ գործակալությունը։

«Մենք լիովին պատրաստ ենք պատերազմական իրավիճակին. Մենք պատերազմից չենք վախենում, բայց չենք ձգտում դրան. Մենք կձգտենք արդար խաղաղության հասնել Գազայում և Լիբանանում»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Շեշտելով տարածաշրջանի երկրների կողմից Գազայում և Լիբանանում Իսրայելի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը՝ Արաղչին ասել է, որ Իրանը չի ձգտում լարվածության կամ  հակամարտությունների սրման: Այնուամենայնիվ, նա հասկացրել է, որ Իրանը պատրաստ է ինչպես պատերազմի, այնպես էլ՝ խաղաղության»։