ՀՀ-ն ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությունը
Քաղաքականություն
13.10.2024 | 15:43Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությունը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Լեհաստանի նախաձեռնությամբ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող 40 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, համատեղ հայտարարություն են ստորագրել՝ կոչ անելով հարգել ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելությունը և ապահովել նրա անձնակազմի անվտանգությունը:
Armenia co-signed the joint-statement on @UNIFIL_ in #Lebanon ⤵️ https://t.co/qXHYCdpgul
— Ani Badalyan, 🇦🇲 MFA Spokesperson (@ArmSpoxMFA) October 13, 2024