Ոչ հրապարակային ֆոնդի անվան տակ այլ ներդրումներ են արվում. ԿԲ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
Բոլորը

Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի կարգավորման ոլորտում առկա որոշ խնդիրներ  լուծելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքների նախագծերում, որոնք քննարկվեցին ԱԺ ֆինանսավարկային  և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշեց, որ օրենքների նախագծերի փաթեթով կսահմանվեն ֆոնդի գրանցման ընթացակարգը, տեսակները, ֆոնդի կառավարչի պարտականությունները, ակտիվների տարանջատումը, ինչպես նաև՝ լուծարման ու դադարեցման հիմքերը:

«Ներկայումս ոչ հրապարակային ֆոնդերի և դրանց կառավարիչների մեծ մասը ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս են, ինչի արդյունքում ԿԲ-ն հնարավորություն չունի ֆոնդերի և ֆոնդերի կառավարիչների նկատմամբ իրականացնել պատշաճ վերահսկողություն: Ոչ հրապարակային ֆոնդ կարող է կառավարել ցանկացած անձ, այդ թվում` ֆիզիկական, առանց որևէ թույլտվության կամ լիցենզիայի: Ընդ որում՝ կառավարիչների նկատմամբ որևէ պահանջ սահմանված չէ»,- նշեց նա։

ԿԲ նախագահի տեղակալը նաև նկատեց, որ ոչ հրապարակային ֆոնդի անվան տակ այլ ներդրումներ են արվում։

Մանրամասները՝ տեսանյութում։