Աշխարհում ավելի քան 370 միլիոն աղջիկ և կին մանկության տարիներին ենթարկվել է սեռական բռնության կամ ոտնձգության․ ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

05.08.2026 | 11:30
Ավարտվել է բուհական ընդունելությունը․ հայտնի է առաջին կուրսեցիների թիվը
05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Բոլորը

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակած նոր տվյալների՝ այսօր ավելի քան 370 միլիոն աղջիկ և կին կամ 8-ից 1-ը ենթարկվել է սեռական բռնության կամ սեռական ոտնձգության մինչև 18 տարեկանը․ տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։

Երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ առաջին գլոբալ և տարածաշրջանային տվյալները, որ հրապարակվել են Աղջիկների միջազգային օրվան ընդառաջ, ցույց են տալիս ամբողջ աշխարհում այս հանցավոր արարքների ծավալները, ինչը հատկապես դեռահաս աղջիկների համար ունենում է հետևանքներ ամբողջ կյանքի ընթացքում:

Եթե հաշվի առնենք սեռական բռնության «ոչ կոնտակտային» ձևերը, ինչպիսիք են առցանց կամ բանավոր չարաշահումները, տուժած աղջիկների և կանանց թիվն աշխարհում հասնում է 650 միլիոնի կամ 1-ը 5-ից, ինչը ընդգծում է բռնության և չարաշահման բոլոր ձևերի արդյունավետ կանխարգելման և աջակցության համապարփակ ռազմավարությունների հրատապ անհրաժեշտությունը:

«Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը բիծ է մեր խղճի վրա,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը:- Այն խոր և երկարատև վնասվածքների պատճառ է դառնում, հաճախ այն մարդու կողմից, ում երեխան ճանաչում և վստահում է, և այնտեղ, որտեղ նա պետք է իրեն ապահով զգա»:

«Անկայուն իրավիճակներում ապրող երեխաները հատկապես խոցելի են սեռական բռնության նկատմամբ,- ավելացրել է Ռասըլը:- Մենք ականատես ենք լինում սեռական բռնության սարսափելի դեպքերի հակամարտության գոտիներում, որտեղ բռնաբարությունները և սեռով պայմանավորված բռնությունը հաճախ օգտագործվում են որպես պատերազմի զենք»:

Տվյալների համաձայն՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի մեծ մասը տեղի է ունենում դեռահասության տարիքում՝ զգալիորեն աճելով 14-17 տարեկանների շրջանում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սեռական բռնության ենթարկված երեխաները ավելի հավանական է, որ կենթարկվեն կրկնակի բռնությունների: Դեռահասության շրջանում նպատակային միջամտությունների իրականացումը կարևոր է այս շրջանը փակելու և նման վնավածքների երկարաժամկետ հետևանքները մեղմելու համար:

Բռնություն վերապրածները հաճախ կրում են սեռական բռնության տրավմայի հետևանքները նաև չափահասության շրջանում՝ ենթարկվելով սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, թմրամիջոցների չարաշահման, սոցիալական մեկուսացման և հոգեկան առողջության խնդիրների, ինչպիսիք են տագնապն ու դեպրեսիան, ինչպես նաև առողջ հարաբերություններ ձևավորելու դժվարությունների: Ապացուցված է, որ ազդեցությունն ավելի է խորանում, երբ երեխաները հետաձգում են իրենց հետ տեղի ունեցածի մասին խոսելը, երբեմն շատ երկար ժամանակով կամ էլ ընդհանրապես գաղտնի են պահում դրանք:

Թեև ավելի շատ աղջիկներ և կանայք են տուժում այս երևույթներից, և նրանց հետ կատարված դեպքերն ավելի լավ են փաստագրված, ըստ տվյալների, տղաներն ու տղամարդիկ նույնպես տուժում են: Շուրջ 240-310 միլիոն տղա և տղամարդ կամ 11-ից 1-ը մանկության տարիներին ենթարկվել է բռնաբարության կամ սեռական ոտնձգության: Այս թիվը հասնում է 410-ից 530 միլիոնի, եթե հաշվի առնվեն բռնության «ոչ կոնտակտային» ձևերը:

Համապարփակ տվյալների բացակայությունը, հատկապես տղաներին վերաբերող դեպքերի և սեռական բռնության «ոչ կոնտակտային» ձևերի վերաբերյալ, կարևորում են տվյալների հավաքման մեջ ներդրումների ավելացման անհրաժեշտությունը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ տեղեկությունն ամբողջ ծավալով ընդգրկելու համար:

Մինչ պետությունների ղեկավարները և քաղաքացիական հասարակությունը, այդ թվում՝ ակտիվիստները, բռնություն վերապրածները և երիտասարդները, պատրաստվում են հանդիպել հաջորդ ամիս Կոլումբիայում կայանալիք Երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ գլոբալ նախարարական համաժողովին, տվյալները փաստում են երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարի գլոբալ գործողությունների ակտիվացման և ամբողջ աշխարհում երեխաների համար ավելի ապահով ապագա կերտելու հրատապ անհրաժեշտության մասին հետևյալ կերպ.

Սոցիալական և մշակութային նորմերի վիճարկում և փոփոխում, որոնք թույլատրելի են դարձնում սեռական բռնության դրսևորումներն ու թույլ չեն տալիս երեխաներին աջակցության դիմել:

Տրամադրել յուրաքանչյուր երեխայի ճշգրիտ, մատչելի և տարիքին համապատասխան տեղեկություն, որը նրան հնարավորություն կտա ճանաչելու, թե որն է սեռական բռնությունը, և հաղորդելու դրա մասին:
Ապահովել, որ բռնության զոհ և բռնություն վերապրած յուրաքանչյուր երեխայի համար հասանելի լինեն այնպիսի ծառայություններ, որոնք նպաստում են արդարադատության իրականացմանն ու նրանց ապաքինմանը և նվազեցնում հետագա վնասի ռիսկերը:

Օրենքների և կանոնակարգերի բարելավում՝ երեխաներին սեռական բռնության բոլոր ձևերից պաշտպանելու համար, այդ թվում՝ երեխաների հետ աշխատող կազմակերպություններում, ինչպես նաև ներդրումների իրականացում հօգուտ անհրաժեշտ անձանց, ռեսուրսների և համակարգերի, որոնք կբերեն անհրաժեշտ փոփոխությունները:
Ազգային տվյալների բարելավված համակարգերի ներդրում՝ առաջընթացը մշտադիտարկելու և հաշվետվողականություն ապահովելու համար՝ կիրառելով միջազգային չափանիշեր, ինչպիսիք են Երեխաների նկատմամբ բռնության միջազգային դասակարգումը (International Classification of Violence against Children):