Էկոնոմիկայի փոխնախարարը հրաժարականի դիմում է գրել
Քաղաքականություն
11.10.2024 | 10:45ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այս մասին Factor.am-ին հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:
Նշենք, որ Նարեկ Տերյանը 2021 թ.-ի ապրիլի 16-ից էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
Հիշեցնենք, որ երեկ հրաժարականի դիմում էր գրել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Իսկ այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: