Քոչարյանը և Սերժ Սարգսյանը որևէ կերպ խանգարե՞լ են Ձեզ. հարց` Բագրատ Գալստանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
Բոլորը

«Ոչ ոք չի խոչընդոտել և չի կարող խոչընդոտել այս շարժմանը»,- այսօր ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով Factor TV-ի հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը որևէ բացասական ազդեցություն ունեցել են իր պայքարի ընթացքի վրա։

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրական սլաքներ էր ուղղել դեպի Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։

«Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իր որոշակի անհաջողության: Հիմա թերեւս ավելի բացահայտ կարող եմ ասել: Հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականն է: Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ Սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու համար: Ե՛վ երկրորդ, և՛ երրորդ նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից»,-ասել էր նա:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից նաև հետաքրքրվեցինք՝ եթե նրանք հայտարարեին քաղաքականությունից հեռանալու մասին, արդյո՞ք դա աջակցություն կհամարվեր։

«Խնդրում եմ դիմեք իրենց գրասենյակներին կամ անձնապես հարցրեք իրենց։ Աջակցության կամ չաջակցության․․․ Դուք հարցն այլ ուղղությամբ եք տանում։ Ես առաջին օրվանից հայտարարել եմ՝ գոյություն ունի մեկ թիրախ, ՀՀ-ին սպառնալիքը այսօր գտնվում է ՀՀ կառավարության թիվ մեկ շենքում»։

Գալստանյանի ղեկավարած շարժումը շատերը՝ այդ թվում, մայիս-հունիս ամիսներին նրան սատարող քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ այժմ այն համարում են ձախողված։ Ընդդիմադիր առաջնորդ այդ կարծիքին չէ։

«Ես համարում եմ ձախողված այն մարդկանց, ում համար որևէ շարժում պարզ իրադարձություն է»,-ասաց նա։

Մանրմասները՝ տեսանյութում։