Թուրքիայի խորհրդարանը փակ նիստում քննարկել է Իսրայելի գործողությունները՝ որպես ազգային անվտանգության սպառնալիք

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանը նախօրեին փակ նիստ է գումարել՝ քննարկելու Գազայում Իսրայելի շարունակվող ռազմական գործողություններն այն ֆոնին, որ թուրքական ղեկավարությունն Իսրայելը որակում է որպես «ազգային անվտանգության սպառնալիք»: Դռնփակ հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներ Հաքան Ֆիդանն ու Յաշար Գյուլերը։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը քվեարկության է դրել այս հարցով հանդիպում անցկացնելու առաջարկը, որը խորհրդարանը համարում է «ազգային անվտանգության խնդիր»։

«Մենք պետք է առաջ շարժվենք միասնաբար և վճռական քայլեր ձեռնարկենք տարածաշրջանում Իսրայելի ծավալապաշտական ​​քաղաքականության դեմ, որը մենք դիտարկում ենք որպես ազգային անվտանգության խնդիր»,- ասել է Քուրթուլմուշը օրենսդիրներին։

Նրա խոսքով՝  Թուրքիան ամեն ինչ կանի տարածաշրջանում շարունակվող հակամարտությունը դադարեցնելու համար, և որ Իսրայելի գործողությունները Գազայում ապակայունացնում են Մերձավոր Արևելքը և պոտենցիալ սպառնում են Թուրքիային։

Հաղորդվում է նաև, որ փակ նիստում քննարկվածը որոշվել է որպես պետական գաղտնիք պահել 10 տարի։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարել էր, որ Իսրայելի ղեկավարությունը, Պաղեստինից և Լիբանանից հետո, հայացքն ուղղելու է դեպի Թուրքիայի հողերը։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության նախագահ Օզգյուր Օզելն էլ, անդրադառնալով Էրդողանի՝ Իսրայելի հնարավոր հարձակման վերաբերյալ հայտարարությանը, պնդել է, որ խորհրդարանում պետք է քննարկում կազմակերպվի այդ թեմայով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի