Պուտինի և Ալիևի միջև քիմիա կա՝ ԿԳԲ-ական մտածելակերպ ունեն, պայքարում են Արևմուտքի դեմ երկուսով․ Էդուարդ Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Միջազգային հարաբերությունների դոկտոր, Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի ավագ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է իր և ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի իրականացրած հետազոտության մասին, ըստ որի՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև առկա են ոչ միայն խոսույթային նմանություններ, այլև՝ ավտորիտար և կոշտ գործելակերպի ընդհանրություն։ Հեղինակները նշում են, որ հարևան երկրների հանդեպ նվաճողական քաղաքականությունը արդարացնելու համար Ալիևն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, իսկ Պուտինը ընդհանրապես՝ Ուկրաինան է կեղծ պետություն որակում, Ուկրաինայի տարածքը կոչում է «Նովոռոսսիա»։

Մյուս կարևոր առանձնահատկությունը, որ նշում են նրանք՝ պետության գոյությունը բռնապետի անձի գոյությամբ պայմանավորելն է, մասնավորապես, մեջբերվում է Վոլոդինի խոսքը՝ քանի կա Պուտինը, կլինի նաև Ռուսաստանը։ Նույն կերպ Ադրբեջանում պետությունը նույնացվում է Ալիևի և նրա կնոջ բռնապետական ռեժիմի՝ դինաստիայի գոյության վրա, այսինքն՝ իշխանության ժառանգական փոխանցում կա։ Տեսնում ենք՝ Ալիևի թիկունքից արդեն որդին է կանգնած։ Մասնագետները նշում են, որ Պուտինի և Ալիևի մտածելակերպի արմատները ԽՍՀՄ-ի ԿԳԲ-ից են գալիս, որը խթանում է բռնապետական կառավարումը։

«Այս հետազոտության ուղերձն այն է, որ Ադրբեջանը վերածվել է փոքրիկ Ռուսաստանի՝ նվաճողական է և ագրեսիվ, և ՀՀ-ն չի՛ կարող հնազանդվել փոքրիկ ՌԴ-ի պահանջներին։ ՀՀ-ն Ադրբեջանի և ՌԴ-ի պարտադրած ուժին չպիտի հնազանդվի, եթե ձգտում է համեմատվել դեմոկրատական երկրների հետ։ Պուտինի և Ալիևի միջև քիմիա ձևավորվեց՝ երկուսն էլ ԿԳԲ-ական մտածելակերպ ունեն, գունավոր հեղափոխությունների դեմ են պայքարել միասին, ընդհանուր բախտի զգացողություն ունեն, իրենք իրենց նույն «մաստի» մարդ են պատկերացնում, և նույնական խոսույթ ունեն՝ «Արևմուտք», «Սորոս» և այլն։ Նկատի ունեմ՝ մեղադրանքներ և պայքար կա Արևմուտքի դեմ։ Միջանցքը ՌԴ-ի և Ադրբեջանի գործիքն է ՀՀ-ն հնազանդեցնելու, կցելու այդ պետությունը իրենց․ միջանցքի պահանջով նաև պատերազմի իրավունք են ստեղծում։ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղություն անհնար է․ հակահայկականությունն է այդ պետության գոյության իմաստը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան