Իսպանացի պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը ձգձգում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ու մեծացնում է անորոշությունները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կարծում է, որ Ադրբեջանը միտված չէ Հայաստանի հետ կայուն խաղաղության հասնելուն։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով խաղաղության պայմանագիրը համաձայնեցված կետերով ստորագրելու Հայաստանի առաջարկն Ադրբեջանի կողմից մերժելու հարցին, Ջոն Ինյարիտուն նշել է, որ Ադրբեջանն այդպիսի մարտավարությամբ նպատակ ունի Հայաստանին զիջումներ պարտադրել։

«Ադրբեջանի այդ դիրքորոշումը, հավանաբար, բխում է ինչպես այդ երկրի քաղաքականությունից, այնպես էլ բանակցությունների նկատմամբ նրա ունեցած ավտորիտար մոտեցումից»,-նշեց պատգամավորը:

Ինյարիտուի գնահատմամբ՝ Հայաստանի առաջարկն Ադրբեջանի կողմից մերժելը կարող է պայմանավորված լինել չլուծված հարցերի նկատմամբ վերահսկողության պահպանման և Հայաստանին հետագա զիջումների մղելու նպատակադրմամբ:

Նա, այդուհանդերձ, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե որքան կարևոր է գիտակցելը, որ նույնիսկ համաձայնագրի ստորագրումն անպայմանորեն չի երաշխավորում Ադրբեջանի հավատարմությունը դրան։

«Մենք դա տեսել ենք նախկինում, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի դեպքում, որն Ադրբեջանը բազմիցս խախտել է։ Այս խախտման հետևանքներն են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները և Արցախի քաղաքացիական անձանց և առաջնորդների շարունակվող անօրինական կալանավորումը Բաքվում, որոնք օգտագործվում են որպես բանակցություններում սակարկությունների առարկա և որպես նվաստացման ձև Հայաստանի դեմ»,-նկատեց Ջոն Ինյարիտուն:

Վերջինիս կարծիքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի մարտավարությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, քանի որ դա ձգձգում է խաղաղության գործընթացը, մեծացնում անորոշությունը և բարձրացնում բախումների կամ սահմանային միջադեպերի վերսկսման վտանգը։

«Այն ազդարարում է կայունությանն առաջնահերթություն տալու կամ հակամարտությունից տուժածների հումանիտար կարիքները լուծելու հանձնառության բացակայության մասին Ադրբեջանի մոտ, ինչը խաթարում է խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած առաջընթաց»,-ընդգծեց իսպանացի պատգամավորը:

Իսպանիայի խորհրդարանի պատգամավորի դիտարկմամբ՝ այս իրավիճակն ընդգծում է այն հանգամանքը, որ Հայաստանը ձգտում է հակամարտությունները լուծել խաղաղ և դիվանագիտական ​​միջոցներով, իսկ Ադրբեջանի ավտորիտար վարչակարգը Հայաստանի հետ հարաբերություններում պատմականորեն ապավինում է ուժին և հարկադրանքին:

«Անգամ մասնակի պայմանավորվածություններին հավատարիմ մնալու Ադրբեջանի դժկամությունը հուշում է, որ այդ երկիրն ավելի շատ կենտրոնացած է լծակների պահպանման, քան թե կայուն խաղաղության հասնելու վրա», – շեշտեց Ջոն Ինյարիտուն: