Մեկնարկել է Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 5-ին մեկնարկել է տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ WCIT 2024-ը, որն անցկացվում է«Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո։

WCIT 2024-ի հանդիսավոր բացմանը՝ խոսելով միջոցառման կարևորության մասին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այն ևս մեկ անգամ գալիս է ընդգծելու մեր երկրի հստակ և ամուր կամքը՝ դառնալու տեխնոլոգիական համաշխարհային կենտրոն, տեխնոլոգիական կարևորագույն տարածաշրջանային հաբ՝ ապագայում ունենալով նաև աշխարհին նոր, բարդ տեխնոլոգիական և ինովացիոն լուծումներ առաջարկելու հավակնություններ։

«Հայաստանն արդեն վաղուց կայացրել է իր որոշումը և արհեստական բանականության և նորարար տեխնոլոգիաների զարգացման ոլորտում գնում է իր ռեսուրսները կենտրոնացնելու ճանապարհով, որովհետև հաստատակամ է՝ այդ ընտրության մեջ ինքն է դառնալու սեփականատերը իր իսկ ստեղծած տեխնոլոգիաների՝ հանուն մեր միջավայրի, հանուն բոլոր մարդկանց բարեկեցության»,-ասել է Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը բացման իր խոսքում ընդգծել է՝ Հայաստանը ձգտում է ապագայում ևս հանդես գալ բարդ տեխնոլոգիական և ինովացիոն լուծումներ առաջարկելու, առաջադրելու նկրտումներով:

«Արհեստական բանականությունն այսօր արդեն տալիս է լրջագույն խնդիրներ լուծելու հնարավորություն առողջապահության, կրթության, տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում»,-ասել է Մխիթար Հայրապետյանը՝ նշելով մեդալի հակառակ կողմում գտնվող վախերը բնական են:

Ամփոփելով իր խոսքը նախարարը ընդգծել է՝ Հայաստանն առաջարկում է համախմբվել արհեստական բանականությունը հանուն մարդկությանը ծառայեցնելու օրակարգի շուրջ, առաջարկում է կառավարել իր իսկ մտքի ուժի միջոցով ստեղծված այս տեխնոլոգիան:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ղեկավար Շան Սիան։

Այնուհետև ելույթ են ունեցել NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեպարիտյանը, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը։

WCIT2024/DigiTec 2024-ի շրջանակում Հայաստան են ժամանել ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից։ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT 2024-ը, խոստանում է աննախադեպ հնարավորություն դառնալ հայկական ընկերությունների համար համագործակցություն հաստատելու, իրենց նորարարությունները համաշխարհային լսարանին ներկայացնելու համար։