Ենթադրվում է՝ մահացել է Հըզբոլլահի նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդինը՝ Իսրայելի հարվածի հետևանքով․ Reuters

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իսրայելի օդային հարվածները Բեյրութի հարավային արվարձանների վրա ուրբաթ օրվանից թույլ չեն տվել փրկարարներին որոնել իսրայելական հարվածի վայրը։ Ենթադրվում է, որ սպանվել է Հըզբոլլահի նոր առաջնորդ Հաշեմ Սաֆիեդինը․ Reuters-ին հայտնել են լիբանանյան անվտանգության երեք աղբյուրներ:

Աղբյուրներից մեկն ասել է, որ Սաֆիեդինը անհասանելի է եղել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո:

Հիշեցնենք, որ սեպտեմբրի վերջերին Իսրայելի պաշտպանության բանակը  հայտարարել էր, որ Բեյրութի ուղղությամբ ավիահարվածների արդյունքում սպանվել է Հըզբոլլահ խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահին:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ ճշգրիտ ավիահարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հըզբոլլահի ղեկավարությունը հավաքված է եղել Բեյրութի հարավում Դահիե արվարձանում գտնվող շտաբում:

Ապա, արաբական ԶԼՄ-ների հաղորդմամբ,  Հըզբոլլահի նոր ղեկավար ընտրվեց Հաշեմ Սաֆիեդինը, որը Հասան Նասրալլայի զարմիկն է մայրական կողմից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներից մեկի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանի փեսան։