Հայ ինժեներական ներուժը կարող է մեծ փոփոխություններ բերել համաշխարհային ասպարեզում, Երևանում մեկնարկել է WCIT 2024 եռօրյա կոնգրեսը

Լուրեր

06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
Բոլորը

Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2024) չափազանց կարևոր միջազգային հարթակ է լինելու նորանոր բացահայտումների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեդիա զոնայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ շեշտելով, որ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալում նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, ինչը գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու ՀՀ-ի հավակնությունները՝ դառնալու տարածաշրջանային տեխնոլոգիական կարևորագույն հաբ-կենտրոն:

«Վերջին ամիսների ընթացքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մեր գործընկերները` Հայկ Կարապետյանի գլխավորությամբ, ինչպես նաև պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ համատեղ մեծածավալ աշխատանքի արդյունքում փորձել են երեք օր շարունակ Հայաստանն առաջարկել իբրև կարևորագույն կիզակետ տեխնոլոգիական քարտեզի վրա, և ես առավել քան վստահ եմ, որ այս երեք օրվա ընթացքում մենք ինքներս մեզ համար բացահայտելու ենք արհեստական բանականության կողմից մարդկությանը և առհասարակ տեխնոլոգիական աշխարհին առաջարկվող նոր հնարավորություններ, նոր գործիքակազմեր, որոնք գալիս են փոխելու և հեղափոխելու առհասարակ մեզ բոլորիս, մեր կյանքը, մեր մոլորակը: Առավել քան վստահ եմ, որ կոնգրեսը չափազանց կարևոր միջազգային հարթակ է լինելու նորանոր բացահայտումների համար»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:

Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ղեկավար Շան Սիան իր հերթին նշեց, որ 2019 թվականի կոնգրեսի օրերին կրկին հավաքվել էին Երևանում, հետևաբար ունեն բազմաթիվ հաճելի հիշողություններ: Նա տեղեկացրեց, որ WITSA-ն 28-րդ անգամ է կազմակերպում այս կոնգրեսը: Վերջին երկուսն անցկացվել էին ասիական երկրներում:

«Կոնգրեսի օրերին խոսելու ենք ոչ միայն արհեստական բանականության, այլև այն ձեռքբերումների մասին, որոնք ապահովել է մեր կազմակերպությունը: Աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք լրջորեն քննարկում են արհեսատական բանականության կիրառելիության հարցը տարբեր ասպարեզներում և նրանց միջև առկա է լուրջ մրցակցություն: Հաճելի է, որ նմանատիպ միջոցառումներն անցնում են կառավարությունների հովանու ներքո, ինչն ավելի արժեքավոր է դարձնում համագործակցությունը թվային հարթակում: Ուրախ կլինենք մեր մրցանակը շնորհել արժանավորներին այս կոնգրեսի շրջանակում: Ընտրելու ենք լավագույններին, աշխատելու ենք լավագույններից լավագույնների հետ: Այս ամբողջ տարվա ընթացքում խոսելու ենք արհեստական բանականության մասին, որպեսզի նաև սկսնակ ընկերությունները ծանոթանան առաջադեմ պրակտիկային: Վերջում հանդես կգանք համապատասխան հրապարակումներով այն մասին, թե ինչպես կարելի է օգտագործել արհեստական բանականությունը հանուն ընդհանուր բարօրության, հանուն ավելի արդյունավետ համակարգերի ստեղծման: Հերթական հրապարակումը պատրաստ կլինի այս եռօրյա կոնգրեսի ավարտին: Դա կլինի յուրատեսակ ուղեցույց նաև այն սկսնակ երկրների համար, որոնք այս ոլորտում կցանկանան մեզ հետ անցնել նույն ճանապարհը»,-ասաց Շան Սիան:

WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց, որ եռօրյա համաժողովի առանցքում կլինեն քննարկումներ արհեստական բանականության և տարբեր ճյուղերում դրա կիրառության վերաբերյալ՝ կրթությունից մինչև տիեզերական տեխնոլոգիաներ: Նա հույս հայտնեց, որ այս ամենն իսկապես կլինի հրապուրիչ բոլորի համար:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանն էլ ասաց, որ այն, ինչ քննարկվելու է համաժողովի ընթացքում, իսկապես արժեքավոր է, որովհետև հարցը հիմնականում առնչվում է արհեստական բանականությանը:

«2019 թվականին մենք WCIT կոնգրեսն անցկացրեցինք Հայաստանում և հիմա երկրորդ անգամ ենք այն հյուրընկալում Երևանում: Հատուկ շնորհակալություն WITSA-ի տնօրենին, ով սիրահոժար թույլ տվեց համաժողովը ևս մեկ անգամ անցկացնել Հայաստանում: Այս տարի ևս կօգտվենք բացառիկ հնարավորությունից՝ քննարկելու թեմաներ, որոնք վերաբերում են արհեստական բանականության զարգացման միտումներին: Մյուս կողմից մեր տեղի ընկերությունները հնարավորություն կստանան անմիջականորեն մասնակցելու քննարկումներին՝ հաստատելով համագործակցության նոր կապեր և ներկայացնելով գաղափարներ, որոնք կվերածվեն բիզնես ծրագրերի»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:

Ասուլիսին ներկա Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ Հայաստանն այն կետերից է, որը շատ շուտով կլինի IT համայնքի համար համաշխարհային վառվող կետ:

«Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը նման ռազմավարությանն աջակցելու համար: Մեր ընկերությունը, որը համարվում է AI-ի արյունատար ուղիները, պարզապես չէր կարող չմասնակցել նման կարևոր միջոցառմանը և չաջակցել նման համաժողովներին, որոնք ապագայում նույնպես կանցկացվեն Հայաստանում: Նմանօրինակ միջոցառումների շնորհիվ կարողանում ենք բացահայտել մեր երկրի ներուժը և այս տարի կարողացանք համատեղել DigiTec-ը և WCIT-ին: Շատ խորհրդանշական է, որ առաջինի դեպքում մեզ մոտ անցկացվում է 19-րդ, իսկ երկրորդի դեպքում 28-րդ համաժողովը: Այս ամենը ցույց է տալիս, որ լինելու է շարունակականություն և մենք ներուժի առումով դեռ ունենք բացահայտման տեղեր: Մեր ինժեներական ներուժն իրականում կարող է մեծ փոփոխություններ բերել համաշխարհային թրենդում»,-ասաց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրենը:

Ասուլիսից հետո տեղի ունեցավ WCIT2024/DigiTec-ին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը՝ ՀայՓոստի հետ համագործակցությամբ։