Լրագրողների պաշտպանության կոմիտեն Բաքվին կոչ է անում COP29-ից առաջ ազատ արձակել բանտարկված լրագրողներին

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել է Ադրբեջանում 11 լրագրողների նախնական ազատազրկման ժամկետի երկարաձգումը և կոչ է արել երկրի իշխանություններին ազատ արձակել նրանց նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովից առաջ:

«Ադրբեջանի վերջին քննադատական ​​լրատվամիջոցներից 11 լրագրողների շարունակական կալանավորումը ցույց է տալիս, որ երկրի ամենահամարձակ լրագրողները չեն կարողանա խոսել COP29-ի ընթացքում կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների մասին։ Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է կենտրոնանան համաժողովի վրա՝ ուժեղացնելու բոլոր մեղադրանքները հանելու և բանտարկված լրագրողներին ազատ արձակելու կոչերը»,- ասել է կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սաիդը։

Կոմիտեն մեջբերում է Abzas Media-ի գործով ձերբակալվածների անունները՝ Ուլվի Հասանլի, Սևինջ Վագիֆքըզի, Էլնարա Գասիմովա, Նարգիզ Աբսալամովա, Մուհամմեդ Կեկալով և Հաֆիզ Բաբալի, Toplum TV-ի գործով՝ Ալեսկեր Մամեդլի և Մուշֆիգ Ջաբբար, Kanal-13 գործով՝ Ազիզ Օրուջով եւ Շամո Էմինով, ինչպես նաև Meclis.info կայքի ղեկավար Իմրան Ալիև։

Հայտարարության մեջ ասվում է, որ կոմիտեն միացել է ավելի քան երկու տասնյակ կազմակերպություններին, որոնք կոչ են անում ազատ արձակել Ադրբեջանում բանտարկված լրագրողներին COP29-ից առաջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի