Ադրբեջանի պետական AzTV-ն երկրի սահմանները փակ պահելը բացատրել է Ֆրանսիայի կողմից ենթադրյալ սպառնալիքով

Լուրեր

09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
Բոլորը

Ադրբեջանի պետական AzTV-ն երկրի ցամաքային սահմանները չորս տարի ժամկետով փակելը բացատրել է, իբր, Ֆրանսիայի կողմից սպառնալիքի առկայությամբ։ Այս մասին ասվում է Mikroskop media-ի անդրադարձում։

Մասնավորապես, նշվում է, որ սեպտեմբերի 29-ին հեռարձակված ամենշաբաթյա հաղորդման մեջ Ադրբեջանի պետական ​​հեռուստատեսությունը մեկնաբանել է երկրի ցամաքային սահմանների շարունակական փակումը։ Այս մեկնաբանությունը հաջորդել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին սեպտեմբերի 23-ին Միլի Մեջլիսի առաջին նստաշրջանում, որտեղ նա արդարացրել էր ցամաքային սահմանների փակումը` վկայակոչելով աշխարհաքաղաքական իրավիճակը և երկրին դրսից սպառնացող պոտենցիալ վտանգները։

«Ես կարող եմ բացարձակ վստահությամբ ասել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մեր ցամաքային սահմանների փակումը մեզ փրկել է բազմաթիվ խոշոր աղետներից։ Այսօր էլ, երբ սահմանները փակ են, վտանգավոր զարգացումներ են ծավալվում և կանխվում։ Թեև Ադրբեջանում ներքին ռիսկեր չկան, մեր սահմանների պաշտպանությունը մեզ կպահպանի արտաքին ռիսկերից»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։

AzTV-ն ցամաքային սահմանի շարունակական փակ լինելը վերագրել է գործակալների ցանցին, որը, իբր, գալիս է արևմտյան երկրներից, մասնավորապես, Ֆրանսիայից:

«Փաստերը մեզ ստիպում են ասել, որ մեթոդներից մեկը և, գուցե, գլխավորը, որն այսօր օգտագործում է Եվրոպան Ադրբեջանի վրա հարձակվելու համար, մեր երկրի ներսում գործակալական ցանց ստեղծելու փորձն է»,- նշել է հաղորդման հեղինակը։

AzTV-ի թիրախում միայն Ֆրանսիան և արևմտյան երկրներն չեն եղել։ Հեռուստաալիքի ղեկավար Ռովշան Մամեդլին նաև անդրադարձել է ներքին բողոքներին՝ դրանք որակելով որպես Ադրբեջանի ներքին կայունությունը խաթարելու փորձ:

«Պատերազմում նրանք չկարողացան հասնել իրենց նպատակներին։ Նրանց բոլոր դիվանագիտական ​​հարձակումները հետ են մղվել։ Կասեցվում են տեղեկատվական և գաղափարական հարձակումները։ Ի՞նչ է մնում։ Մնում է վնասել ներքին անվտանգությանը և արատավորել Ադրբեջանի՝ որպես ուժեղ պետության իմիջը, երկրում վախ, խուճապ, կոնֆլիկտ ստեղծելու համար։ Եվ այս նպատակով ծանոթ սցենար են կիրառում»,- հայտարարել է Մամեդլին։

Նրա հայտարարությունից հետո ցուցադրվել են պատերազմից տուժած երկրների կադրերը՝ փորձելով փոխանցել այն ուղերձը, որ Ադրբեջանն այժմ կայունություն է վայելում, և եթե սահմանները բացվեն, երկիրը կարող է հայտնվել այնպիսի իրավիճակներում, ինչպիսին Ուկրաինայում, Սիրիայում կամ Գազայում է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականի մարտից կարանտինային ռեժիմում է, չորս տարի է՝ երկրի ցամաքային սահմանները փակ են։ Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է աշխարհում COVID-19-ի համաճարակի ավարտի մասին և աշխարհի բոլոր երկրները դուրս են եկել կարանտինային ռեժիմից, Ադրբեջանում այն պարբերաբար երկարաձգվում է, թեև համաճարակի հետ կապված բոլոր սահմանափակումները հանվել են։

Հատուկ կարանտինային ռեժիմը երկրում երկարաձգվել է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի