ՆԳՆ-ն և Կիրանցի վարչական ղեկավարը հերքում են երեխաների առևանգման մասին տեղեկությունը

Լուրեր

09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՆԳՆ-ն հերքում է մամուլում տարածված տեղեկությունը, թե Տավուշի մարզի Կիրանց համայնքում մի տղամարդ փորձել էլ իր հետ տանել երեխաներին, որոնք մանկապարտեզ են հաճախում Ծաղկավան համայնքում։ Ոստիկանության բաժնից Factor.am-ին տեղեկացրին, որ նման բովանդակությամբ ո՛չ ահազանգ է եղել, ո՛չ էլ ձերբակալված կա։

«Կիրանցի երեխաների առևանգման մասին տեղեկությունը կեղծ է»,- նշեցին իրավապահ մարմնից։

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը Factor.am-ի հետ զրույցում ևս հերքեց տեղեկությունը։

«Նման բան չկա, ժողովուրդ ջան, ամո՛թ է, էս  մարդկանց ահուսարսափի մեջ մի պահեք»,- հավելեց Կիրանցի ղեկավարը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում միջին տարիքի  մի տղամարդը մոտեցել էր երեխաներին, քաշքշելով փորձել առևանգել։

ՆԳՆ-ից հաստատել էին, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը ձերբակալվել է։

Այս դեպքից հետո էլ երեկ  մամուլում  տեղեկություն տարածվեց Կիրանցում նմանատիպ դեպքի մասին, որը, փաստորեն, իրավապահները հերքում են։  

Մանյա Պողոսյան