Թուրքերի ճնշող մեծամասնությունը դժգոհ է ընդդիմությունից. հարցում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքերի ճնշող մեծամասնությունը՝ 72 տոկոսը, կարծում է, որ երկիրը չունի արդյունավետ ընդդիմություն, ընդ որում, այդ տրամադրությունները հատկապես ուժեղ են երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունների ընտրողների շրջանում։ Այս մասին են վկայում Metropoll ընկերության սեպտեմբերի «Turkey’s Pulse» հետազոտության արդյունքները, որոնք X-ում հրապարակել է ընկերության սեփականատեր, պրոֆեսոր Օզեր Սենջարը։

Մասնակիցներին հարցրել են՝ «Արդյո՞ք կարծում եք, որ Թուրքիայում քաղաքական ընդդիմադիր դաշտում դատարկություն է»: Հարցը Սենջարն անվանել է «ամենահետաքրքիրներից» մեկը սեպտեմբերյան հարցման մեջ:

Արդյունքները ցույց են տվել ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցների դժգոհության ամենաբարձր մակարդակը․ քրդամետ «Ժողովրդական հավասարության և ժողովրդավարության» (DEM կուսակցություն) կողմնակիցների 81,4%-ը, հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) ընտրողների 75%-ը և Ազգայնական İYİ (Լավ կուսակցություն) ընտրողների 75%-ը պատասխանել է «այո»։

Միաժամանակ, հարցվածների 23,1 տոկոսը հակառակ կարծիքին է: CHP-ի ընտրողների 21,1 տոկոսը կարծում է, որ նման բաց չկա, այս տրամադրվածությունը կիսում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կողմնակիցների 26,2 տոկոսը, նրա ծայրահեղ աջ դաշնակցի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) ընտրողների 26 տոկոսը, İYİ-ի կողմնակիցների 23,9 տոկոսը։ DEM կուսակցության ընտրողների միայն 14,8 տոկոսն է կարծում, որ ընդդիմադիր դաշտում դատարկություն չկա:

Այս արդյունքները գալիս են CHP-ի առաջնորդ Օզգուր Օզելի հասցեին քննադատությունների ֆոնին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի կառավարության հետ ենթադրյալ կապերի համար, այդ թվում՝ նրա ենթադրյալ կոռուպցիան քողարկելու համար:

Չնայած նրան, որ CHP-ն առաջինն էր մարտի 31-ի տեղական ընտրություններում, Օզելը, որն անցյալ տարի նոյեմբերին ընտրվել է կուսակցության ղեկավար, չափավոր է ԱԶԿ-ի կառավարությանը քննադատելու հարցում։ Թուրքական քաղաքականության տարբեր հարցերի կարգավորման պատրվակով Օզելն ու Էրդողանը այցելել են միմյանց և խուսափում են կոշտ քննադատությունից, ընդ որում՝ քննադատները Օզելին մեղադրում են Էրդողանին զիջելու, Էրդողանի սահմանած շրջանակում քաղաքականություն վարելու և նախագահի կառավարությանը մարտահրավեր նետող ուժեղ դիմադրությունը ձախողման մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի