Մեծ Բրիտանիան Չագոս կղզիները կփոխանցի Մավրիկիոսին՝ տարիներ շարունակ ձգձգվող վեճերից հետո

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ հրաժարվում է ինքնիշխանությունից Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս կղզիների հեռավոր, բայց ռազմավարական նշանակություն ունեցող կղզիների խմբի նկատմամբ և դրանք հանձնում է Մավրիկիոսին: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են երկու երկրների վարչապետները։

Լոնդոնի որոշումը վերջ է դրել արշիպելագի շուրջ Բրիտանիայի և Մավրիկիոսի միջև տասնամյակների լարված բանակցություններին:

Չագոս կղզիները ներառում են արևադարձային Դիեգո Գարսիա Ատոլը, որն օգտագործվում է Միացյալ Նահանգների կողմից որպես ռազմածովային ուժերի նավերի և հեռահար ռմբակոծիչների ռազմակայան: Մասնավորապես, այս բազան օգտագործվել է ամերիկյան ինքնաթիռների կողմից Աֆղանստանի և Իրաքի վրա հարձակումների ժամանակ։

Նոր համաձայնագրի պայմանների համաձայն՝ Բրիտանիան Մավրիկիոսից Դիեգո Գարսիան վարձակալելու է առնվազն 99 տարով՝ թույլ տալով ԱՄՆ-ին այնտեղ պահել իր ռազմաբազան։ Ըստ BBC-ի՝ ռազմաբազայի պահպանումը տարածաշրջանում արևմտյան երկրների, Հնդկաստանի և Չինաստանի միջև աճող աշխարհաքաղաքական մրցակցության առանցքային գործոն է:

Մեծ Բրիտանիայի և Մավրիկիոսի ղեկավարներն ասել են, որ իրենք հավատարիմ են «ապահովելու Դիեգո Գարսիայի վրա գոյություն ունեցող բազայի երկարաժամկետ, անվտանգ և արդյունավետ շահագործումը, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մեջ»:

Չագոս արշիպելագը բաժանվել է Մավրիկիոսից 1965 թվականին, երբ այս երկիրը դեռ բրիտանական գաղութ էր։ Բրիտանիան այն գնել է 3 միլիոն ֆունտ սթերլինգով և հայտարարել իր անդրծովյան տարածք Հնդկական օվկիանոսում։

Մավրիկիոսը մեղադրում է Բրիտանիային արշիպելագի ապօրինի գաղութային օկուպացիայի մեջ՝ պնդելով, որ 1968 թվականին իրեն անօրինական կերպով ստիպել են հրաժարվել Չագոս կղզիների նկատմամբ իրավունքներից՝ անկախության դիմաց։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի