Մեզ համար կարևոր է, որ ստորագրություններն արագ հավաքվեն. Արտակ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
Բոլորը

Մենք խնդիր ունենք տեղեկատվության տարածման հետ կապված։ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է ընդունել մեր գովազդը՝ պատճառաբանելով, որ ԿԸՀ-ն չի հաստատել քաղաքական գովազդի գնացուցակը, նաև հղում անելով, որ սա ընտրական իրավունք է»,- Եվրաքվեի ստորագրահավաքի առաջին 15 օրերի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ-ում լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։

Ըստ նրա՝ դա ընտրական իրավունքի իրացում չէ, ընտրական իրավահարաբերություններ չեն։

«Սրանք մարդու պետական և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքի դրսևորումն են, և ԿԸՀ-ի կողմից ընտրական ժամանակաշրջանում գնացուցակի հաստատման նպատակը սանձելն է, զսպելն է հեռուստաընկերություններին, որպեսզի նրանք պահանջարկի մեծացման բերումով անսահման հնարավորություններ չունենան գին սահմանելու»,- ասաց Արտակ Զեյնալյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ իրենց համար կարևոր է, որ ստորագրություններն արագ հավաքվեն։

Դիտարկմանը, թե կարելի՞ է իշխանության կողմից ճնշում դիտարկել այն փաստը, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է գովազդը ցուցադրել, Եվրաքվեի ստորագրահավաքի շտաբի մամուլի հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց, թե չի կարծում, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը լուսաբանում է ստորագրահավաքի գործընթացը։

Բացի այս, Արտակ Զեյնալյանն ասաց, որ ԿԸՀ-ն այժմ աշխատում է էլեկտրոնային հարթակի վրա, ինչի արդյունքում մարդիկ կկարողանան իրենց հեռախոսներով ևս ստորագրել, անցած շաբաթ հայտնել են, որ 7-10 օրվա ընթացքում հարթակը պատրաստ կլինի։

Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-ից մեկնարկելու է ԵՄ հանրաքվեի հարցով ստորագրահավաքը։ 60 օրվա ընթացքում` սեպտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 14-ը, նախաձեռնող խումբը պետք է հավաքի 50 հազար ստորագրություն, որպեսզի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցը մտնի ԱԺ օրակարգ։ Այս օրերի ընթացքում քաղաքացիները կարող են այցելել մոտակա թաղապետարան կամ համայնքապետարան և միանալ ստորագրահավաքին։

Մանրամասները՝ տեսանյութում։