Ինչո՞ւ են Հայաստանում թմրանյութերը դարձել մատչելի և հասանելի․ ինչպես կանխել ահագնացող վտանգը․ Քննարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
Բոլորը

Ամբողջ աշխարհում, նաև՝ Հայաստանում ահագնացել են թմրանյութերի ապօրինի տարածման և օգտագործման տեմպերը։ Աշխարհում այսօր ավելի քան 296 միլիոն մարդ թմրանյութ է գործածում: Նրանցից 13,5 միլիոնը 15-16 տարեկան դեռահասներ են: Ի՞նչպիսին է վիճակագրությունը Հայաստանում․ ըստ ՆԳՆ-ի՝ 2023 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատասխանատվության է ենթարկվել 10 անչափահաս, 2024 թվականի առաջին եռամսյակում՝ 5 անչափահաս:

Թեև Հայաստանի վարչապետը և բարձր իշխանավորներն արձանագրում են, որ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը և դրա ծավալների մեծացումը ազգային անվտանգության խնդիր է, դետալային ուսումնասիրություն արվել է 22 տարի առաջ։ Հենց իշխանական պատգամավորներն են հրապարակային նշում, որ չգիտեն՝ պետական որ գերատեսչությունից պահանջել պայքարի քաղաքականությունը։

Այսինքն, չկա բազային վերլուծություն, որն այսօրվա պատկերը կարտացոլի, և խնդրի խորքայնությունը և լրջությունը վեր կհանվի։ 2023-ից էլ սկսվել է պայքարի ռազմավարություն մշակվել, աշխատում է միջգերատեսչական խումբ, սակայն ոչ ոք չգիտի՝ երբ փաստաթուղթը պատրաստ կլինի։ Ի՞նչ խնդիրներ են առկա թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանում։

Այս խնդիրը բարձրաձայնել է Factor TV-ն «Թակարդ N 420. երիտասարդները՝ թմրանյութի ճիրաններում» ֆիլմում։

Մենք նաև քննարկում ենք հրավիրել այս թեմայով, որին մասնակցում են Լենա Նանուշյանը՝ Առողջապահության փոխնախարար, Դավիթ Ամիրյանը՝ սոցիալական հոգեբան, Ժենյա Մալյանը՝ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ ներկայացուցիչ։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում։