Գաղտնիք չէ՝ ՌԴ-ն ուզում է ՀՀ-ում իշխանություն փոխվի․ կապ եմ տեսնում ՌԴ-ի և զինված հեղաշրջում պատրաստած խմբի միջև․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
27.11.2026 | 13:20
Արման Ծառուկյան․ «RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»
27.11.2026 | 13:10
Ուկրաինայի մի շարք բնակավայրերին ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան
27.11.2026 | 13:01
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Շիրակի մարզի որոշ գյուղերում
27.11.2026 | 12:52
Վերսկսվել է Աղվան Հովսեփյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը
27.11.2026 | 12:43
Անգլիական ակումբը եվրագավաթներում կրկնել է «Արարատի» տպավորիչ ցուցանիշը
27.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի երկրամասը, Լենինգրադի և Տուլայի մարզերը․ տուժածներ կան
27.11.2026 | 12:25
Թուրքական և իսրայելական ֆուտբոլային ակումբների միջև Բաթումում անցկացված հանդիպմանը բախումներ են գրանցվել թուրք երկրպագուների ու ոստիկանների միջև․ 16 մարդ ձերբակալվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 12:17
Այսօր Հայկական երկաթուղու կառավարման հարցով հայ-ռուսական 2-րդ հանդիպումն է․ այն անցկացվելու է նեղ կազմով
27.11.2026 | 12:10
Թմրավաճառության մեջ կասկածվողները քարշ են տվել ոստիկանին // Մոսկվան՝ TRIPP-ում ՌԴ-ի շահերի մասին
27.11.2026 | 12:02
Բյուջեի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովն ավարտվել է վաղաժամկետ՝ առանց համաձայնության
27.11.2026 | 11:54
Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
27.11.2026 | 11:45
Թրամփը հայտարարել է, որ Պուտինին կոչ է արել դադարեցնել Եվրոպայում «ռազմական ագրեսիան» 
27.11.2026 | 11:28
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային
27.11.2026 | 11:14
Բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Չորս տարի առաջ այս օրը Ադրբեջանը պատերազմ սկսեց ԼՂ-ի դեմ, և 4 տարի անց 120 000 հայերը բռնի տեղահանված են, հազարավոր զոհեր ենք տվել, օկուպացված են ՀՀ-ի սուվերեն տարածքներ։ Բայց այսքան վնասներով հանդերձ՝ այսօր չկա խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ավելին՝ նրա պահանջներն օրեցօր ավելանում են։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանին Factor TV-ի հետ զրույցում հարց ուղղեցինք, թե արդյո՞ք սա չի փաստում կառավարության ձախողման մասին։

«Կարծում եմ՝ չորս տարին այդքան էլ երկար ժամանակ չէ խաղաղության պրոցեսի համար, որպեսզի սա ձախողում համարենք։ Ինտենսիվ աշխատում ենք և նպատակադրված ենք ունենալ այդ ցանկալի խաղաղությունը։ Կարծում ենք՝ դա ամենամեծ երաշխիքն է մեր անվտանգության»։

Այսօր ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է եթե կարճ՝ թուլամորթ լինելու մեջ, ինչի դրսևորումն, ըստ ընդդիմախոսների՝ Ադրբեջանի չդադարող պահանջներն են, խաղաղության բացակայությունը և այլն։ Եվ չնայած դրան՝ Ալիևը ՀՀ իշխանությանը ևս ռևանշիստ է կոչում, ասելով՝ զինվում է՝ ժամանակ ձգձգելով։ Մեղադրանքներից ո՞րն է ճիշտ։
«Դուք բերեցիք իրար հակասող երկու փաստ։ Մի կողմից ՀՀ ընդդիմությունն ասում է, որ մեր իշխանությունը թուլամորթ է, մյուս կողմից՝ Ադրբեջանը մեզ մեղադրում է զինվելու մեջ։ Այստեղ մնում է՝ ամեն մեկը հետևություն անի։ Ես կողմ չեմ լինելու ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ ծայրահեղությանը։ Ես մեր իշխանությանը թուլամորթ չեմ համարում։ Եթե խաղաղություն ցանկանալը թուլամորթություն է, ապա թող կոչեն ինձ թուլամորթ։ Զինվելն ու իր ինքնապաշտպանությունը կազմակերպել կարողանալն էլ ցանկացած երկրի իրավունքն է»,- նշեց իշխանական պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։