Երիտասարդների «որս»․ ֆիլմ-ահազանգ Հայաստանում թմրամոլության ահագնացող ծավալների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Օրերս տեղի ունեցավ Factor TV-ի «Թակարդ N 420» ֆիլմի պրեմիերան։ Այն պատմում է Հայաստանում թմրանյութի ճիրաններում հայտնված երիտասարդների, թմրամիջոցների տարածման դեմ պայքարի և այդ ճանապարհին հանդիպող խոչընդոտների մասին։

«Չորս քսան» արտահայտությունն էլ պատահական չի ընտրվել. այն բնորոշում է մարիխուանա ծխելու գործընթացը։ Ֆիլմը նկարահանվել է «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։

«Այս ֆիլմը փորձ է՝ ահազանգելու, կրթելու, իրազեկելու և, ինչու ոչ, նաև պահանջելու գերատեսչություններից, պատկան մարմիններից ավելի գործուն քայլեր գործադրելու, որպեսզի կանխարգելվի թմրանյութերի տարածվածությունը երիտասարդների և դեռահասների շրջանում»,-ասում է ՖԱԿՏՈՐ տեղեկատվական կենտրոն ՀԿ նախագահ Արևիկ Սահակյանը։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և թմրանյութ գործածողների թիվը Հայաստանում օրեցօր մեծանում է։ Մինչ օրս Հայաստանը չունի թմրամոլության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարություն։ 2023-ին վարչապետի հանձնարարությամբ սկսել է մշակվել թմրամիջոցների դեմ պայքարի ազգային ծրագիրը։

«Երբ փորձում էի տվյալներ հավաքագրել, ինձ համար անակնկալ էր, որ վերջին վիճակագրական տվյալը 22 տարի առաջվա վաղեմություն ուներ։ Այսինքն՝ վարչապետը Ազգային ժողովում հայտարարում է, որ սա ազգային անվտանգության սպառնալիք է, բոլոր գերատեսչությունների ղեկավարները ֆիքսում են, որ սա, իրոք, սպառնալիք է ազգային անվտանգությանը, մինչդեռ վերլուծություն կամ քայլեր, ռազմավարություն անգամ մինչև այս պահը չունենք»,- շեշտում է «Թակարդ N 420» ֆիլմի հեղինակ Լիլիթ Ավագյանը։

Թմրանյութերի հետ կապված հանցագործությունների թիվը Հայաստանում 2022 թվականին 2266 է եղել, 2023-ին արդեն՝ 5070։ Ինչ վերաբերում է քրեական պատասխանատվության ենթարկված անձանց, 2022-ին այդ թիվը կազմել է 754, 2023-ին՝ 1244։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան