Թուրքիայի ՊՆ-ն՝ ռուսական C-400-ներն ամերիկյան Ինջիրլիք ռազմաբազա տեղափոխելու մասին

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունն արձագանքել է պնդումներին, որ ՌԴ-ից գնված «C-400 համակարգերը պահվելու են ԱՄՆ-ի վերահսկողության տակ Ինջիրլիք ռազմաբազայում՝ F-35-ի ծրագրում կրկին ներառվելու դիմաց»։

«Այս հարցում պետք է չվստահել երրորդ երկրների կողմից հնչող լուրերին, որոնք փորձում են ընկալում ստեղծել իրավիճակի վերաբերյալ։ Ներկայում C-400-ների և F-35-ի նկատմամբ երկու երկրների վերաբերմունքում փոփոխություն չկա։ Մենք միշտ հայտարարում ենք, որ դաշնակիցների կողմից միմյանց նկատմամբ սահմանափակումներ կամ պատժամիջոցներ կիրառելը ճիշտ չէ, դա հակասում է դաշինքի ոգուն։ Մեր ակնկալիքն այն է, որ մեր դաշնակիցները որոշումներ կընդունեն դաշինքի ոգուն և ընդհանուր անվտանգության հեռանկարին համապատասխան և կվերացնեն բոլոր անուղղակի կամ բացահայտ սահմանափակումները»,- թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՊՆ աղբյուրը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ամառվա ընթացքում ԱՄՆ-ը մանրամասն առաջարկ է ներկայացրել Թուրքիայի կողմից ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հարցի լուծման հետ կապված, որը պաշտոնապես թույլ կտա երկրին հրթիռները պահել իր տարածքում, բայց, ըստ էության, դրանց վերահսկողությունը փոխանցել Միացյալ Նահանգներին։

Հաղորդվում է, որ քննարկումներում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն առաջարկ են ներկայացրել ռուսական համակարգերը Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք բազայի՝ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հատված տեղափոխելու վերաբերյալ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի