ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ընդլայնելու է Հայաստանում փախստական երեխաների սոցիալական և երեխայի պաշտպանության ծառայությունները

Լուրեր

09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունն այսօր հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) Արտաքին գործերի գերատեսչության կողմից տրամադրվող նոր՝ 2,9 միլիոն եվրո արժողությամբ աջակցության մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 2023 թվականի մարդասիրական արձագանքման գործողությունների կոչի շրջանակում, որը կազմակերպությանը հնարավորություն կտա ընդլայնելու Հայաստանում փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվող աջակցությունը մինչև 2026 թվականի սեպտեմբեր․ տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։

ԳԴՀ-ի ներդրումը կօգնի հակամարտությունից տուժած և ՀՀ-ում բնակություն հաստատած ավելի քան 25,000 անձանց՝ ստանալու մարդասիրական կարիքահենք դրամական միջոցներ, օգտվելու դեպքի վարման, ինչպես նաև հոգեկան առողջության և հոգեսոցիալական ծառայություններից: Բացի այդ՝ շուրջ 100,000 անձ հոգեկան առողջության և հոգեսոցիալական բարեկեցության վերաբերյալ հաղորդագրություններ կստանա առցանց հարթակներով:

Ծրագրային միջոցառումների մեկնարկից առաջ Գերմանիայի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվիրակությունը նաև այցելել է Մասիսում գործող՝ երեխաների համար անվտանգ վայր, որը հիմնվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից: Պատվիրակությունը գլխավորում էր Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի հարցերով ղեկավար Կոնրադ Արզ ֆոն Շտրաուսենբուրգը ՀՀ-ում Գերմանիայի Հանրապետության Դաշնության դեսպան Ն.Գ Կլաուդիա Բուշի ուղեկցությամբ։ Գործընկերները հնարավորություն ունեցան շփվելու համայնքային սոցիալական աշխատողների հետ, որոնք աջակցել են նաև փախստական ընտանիքներին և տրամադրել մասնագիտացված աջակցության և դեպքի վարման ծառայություններ:

«Գերմանիան լավատեղյակ է, թե ինչ շարունակական մարտահրավերների է բախվում Հայաստանը Լեռնային Ղարաբաղից ավելի քան 115 հազար փախստականների կարիքները հոգալու համար։ Հետևաբար մենք ընդլայնում ենք երկրում փախստականների կարիքներին արձագանքման նպատակով մեր ֆինանսավորումը: Մեր հիմնական նպատակն է աջակցել ամենախոցելի փախստականներին, որոնք ստիպված են եղել թողնել ամեն ինչ: Մենք օգնություն ենք տրամադրում նաև հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, ընտանիքներին, միայնակ ծնողներին, հատկապես հեռավոր և գյուղական համայնքներում։ Մեր դրամական օգնությունը, հոգեկան առողջության/հոգեսոցիալական աջակցությունը և ներառական կացարանների տրամադրումը դեռևս Հայաստանում մեծ պահանջ ունեն:

Մենք ցանկանում ենք նաև թեթևացնել հյուրընկալող համայնքների բեռը: Հետևաբար շատ միջոցառումներ, օրինակ՝ սոցիալական հաստատությունների հիմնանորոգումը, իրականացվելու է այնպես, որ դրանք օգտակար լինեն նաև ամբողջ համայնքի համար»,- ընդգծեց Կոնրադ Արզ ֆոն Շտրաուսենբուրգն իր այցելության ընթացքում:

«Գերմանիայի այս ներդրումը ՅՈՒՆԻՍԵՖ-ին հնարավորություն կտա իր գործընկերների հետ համատեղ իրականացնելու դրամական աջակցության և խնամքի միջոցառումներ՝ տուժած երեխաների և նրանց ընտանիքների հրատապ կարիքներին արձագանքելու համար՝ սերտորեն համագործակցելով սոցիալական և երեխաների պաշտպանության տեղական կառույցների հետ,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին:- Նշելով Հայաստանում փախստականների ճգնաժամին մարդասիրական արձագանքման գործողությունների մեկ տարին՝ կարևոր է հիշել, որ երկարաժամկետ վերականգնումը կախված է տուժած երեխաների ապաքինումից, այդ թվում՝ հյուրընկալող համայնքներին աջակցություն տրամադրելուց՝ սահմանափակ ռեսուրսներով աճող կարիքները բավարարելու նպատակով»:

Փոխկապակցված միջամտությունները կիրականացվեն նախ փախստական երեխաների և նրանց ընտանիքների, այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաների առկա կարիքների գնահատմամբ, ինչը կօգնի բացահայտելու և ուղղելու աջակցությունն այնտեղ, որտեղ այն առավել անհրաժեշտ է: Համագործակցելով պետական և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կվերապատրաստի սոցիալական ծառայության աշխատողներին, այդ թվում առաջնային օղակի մասնագետներին տուժած բնակչության շրջանում դեպքի վարման աջակցության վերաբերյալ՝ կարիքների բացահայտումից մինչև, բռնությունից, չարաշահումից և վնասակար պրակտիկաներից պաշտպանություն, ինչպես նաև ընտանիքների բաժանման կանխարգելում:

Սոցիալական աշխատողներին կտրամադրվեն միջոցներ, այդ թվում՝ իրազեկման նյութեր տնային այցելությունների համար՝ բացահայտելու և գնահատելու երեխաների կարիքները և անհրաժեշտության դեպքում նրանց սոցիալական այլ ծառայություններ ուղղորդելու համար: Ֆինանսական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին հրատապ կարիքները հոգալու համար կտրամադրվի բազմագործառույթ դրամական օգնություն՝ կառավարության դրամական աջակցության ծրագրին համապատասխան:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները նաև աջակցություն կցուցաբերեն ծնողավարման և հոգեկան առողջության ու հոգեսոցիալական խնամքի կարիք ունեցող ընտանիքներին՝ հարմարեցված խմբային և անհատական պարապմունքների, ապացուցահենք տեղեկատվության տրամադրման և իրազեկվածության բարձրացման միջոցով՝ անցանց և առցանց՝ ապահովելու բարելավված հոգեբանական բարեկեցություն և ընտանեկան միջավայր:

2024-2025 թթ-ին մարդասիրական արձագանքման գործողությունների համար ԳԴՀ-ն տրամադրելու է գրեթե 5 մլն. եվրո իր գործընկեր կազմակերպություններին՝ 2,9 մլն. եվրո ՅՈՒՆԻՍԵՖ-ին և 1,9 մլն. եվրո «Sign of Hope» հասարակական կազմակերպությանը: