Ադրբեջանի ՌՕՈՒ-ի Սու-25 ինքնաթիռների արդիականացման նախագծի առաջին փուլն ավարտվել է

Լուրեր

22.06.2026 | 16:45
Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» միջոցառում է կազմակերպել
22.06.2026 | 16:24
ՍԴ-ն փաստաթղթեր է պահանջել մի շարք պետական մարմիններից․ ՔՊ-ն որպես 3-րդ անձ է ներգրավվել
22.06.2026 | 16:12
ՄԻՊ հանձնարարությամբ ՔԿՀ-ներում սկսվել են մշտադիտարկման այցեր՝ ընտրական իրավունքների ապահովման համար
22.06.2026 | 15:59
Ադրբեջանը Թուրքմենստանին նավթային լցանավ է նվիրել
22.06.2026 | 15:51
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը
22.06.2026 | 15:45
Նախկին դատավոր Արթուր Մկրտչյանը ցանկանում է դառնալ դատավորների Էթիկայի հանձնաժողովի անդամ․ Դեպարտամենտը հրապարակել է թեկնածուների ցանկը
22.06.2026 | 15:30
Կարող է իր ներողություններն իրեն պահել․ Զելենսկին Լուկաշենկոյից «կոնկրետ քայլեր» է պահանջում
22.06.2026 | 15:19
Ուկրաինան հարձակվել է Վորոնեժի վրա․ հրթիռային հարված է հասցվել պաշտպանական գործարանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
Բոլորը

Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող Սու-25 ինքնաթիռների արդիականացման նախագծի առաջին փուլն ավարտվել է։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է թուրքական TÜSAŞ ընկերության գործադիր տնօրեն Մեհմեդ Դեմիրօղլուն։

Նա նշել է, որ ինքնաթիռների մեծ մասի արդիականացման աշխատանքները կիրականացվեն Բաքվում, ևս մեկինը՝ Անկարայում։

«Այս նախագիծը կարևոր է ինչպես պաշտպանական արդյունաբերության, այնպես էլ Ադրբեջանի էկոհամակարգի համար։ Հաջորդ փուլում մենք Ադրբեջան կմատակարարենք HÜRKUŞ ինքնաթիռները՝ ուսումնական նպատակներով։ Միաժամանակ, նախատեսվում է ադրբեջանցի ռազմական օդաչուներին ներգրավել Անկարայում ուսուցման գործընթացում։ Այս ուղղությամբ աշխատանքները հաջողությամբ շարունակվում են և ամբողջությամբ կավարտվեն առաջիկա ամիսներին»,- ասել է Դեմիրօղլուն։

Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանին հինգերորդ սերնդի թուրքական Kaan ինքնաթիռների մատակարարման շուրջ բանակցությունները շարունակվում են։

«Այս նախագիծը սկզբնական փուլում է, ուստի դժվար է դրա մասին կոնկրետ ինչ-որ բան ասել։ Նախագիծը նախատեսվում է շարունակել մինչև 2030 թվականը»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի