Ոչ մրցակցային գնումների համար 2024-ին ավելի շատ փող է ծախսվել 

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը
Ֆինանսների նախարարությունը հրապարակել է ոչ մրցակցային և մրցակցային գնման ձևերով հունվար-օգոստոսին պետական մարմինների ստանձնած պարտավորությունների վիճակագրությունը։ Ըստ այդմ՝ 2024 թ․ հունվար-օգոստոսին պետական մարմինները մեկ անձից (իրական) ավելի մեծ ծավալի գնում են իրականացրել՝ 8․2 մլրդ դրամ, քան 2023 թ-ի հունվար-օգոստոսին՝ մոտ 7․7 մլրդ դրամ։ Հարկ է նշել, որ իրական մեկ անձի մեջ ներառված չեն հիվանդանոցային ծառայությունների և բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների գնումները։

Փորձեցինք ինքներս հաշվարկել մեկ անձից գնումների ծավալը 2023 և 2024 թվականների հունվար-օգոստոս ժամանակաշրջանի համար։ Մեկ անձից գնումների ցանկից հանել ենք առողջապահության, էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գնումները։ Արդյունքում՝ պետական մարմիններն այս տարի իրականացրել են 3273 գնում՝ 17․9 մլրդ դրամ ծավալով, իսկ 2023-ի 8 ամսում՝ 3340 գնում՝ 14․5 մլրդ դրամ ծավալով։ Թվային ցուցանիշների տարբերությունը պայմանավորված է տվյալ օրվա դրությամբ համակարգում առկա պայմանագրերի հնարավոր փոփոխությամբ և տարբեր ֆիլտրերի կիրառությամբ։

Ամեն դեպքում, թե՛ նախարարության, թե՛ մեր հաշվարկով ստացվում է, որ նախորդ ժամանակաշրջանի համեմատ պետությունն այս տարի ավելի մեծ գումար է ծախսել ոչ մրցակցային եղանակով ծառայություններ գնելու համար։ 

Գայանե Խաչատրյան