Էրդողանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել պաշտպանական ոլորտի պատժամիջոցները

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքական տանը հանդիպել է ամերիկացի և թուրք գործարարների հետ՝ Թուրքիա-ԱՄՆ գործարար խորհրդի (TAIK) կողմից կազմակերպված Թուրքիայի ներդրումային 15-րդ համաժողովի շրջանակում։

Նա հայտարարել է, որ տնտեսական և առևտրային հարցերն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարևորագույն հարթություններից են․ ԱՄՆ-ը երկրորդ երկիրն էր, ուր արտահանման ամենամեծ ծավալն է արձանագրվել, նաև հինգերորդ երկիրը, որտեղից Թուրքիան ամենաշատն է ներմուծում վերջին երկու տարում։ Երկկողմ ապրանքաշրջանառության ծավալն անցյալ տարի գերազանցել է 30 մլրդ դոլարը։

Էրդողանը, միաժամանակ, ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել որոշ պատժամիջոցներից, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում՝ հույս հայտնելով, որ այդ դեպքում կհասնեն 100 մլրդ դոլարի ընդհանուր նպատակին։

«Դրա համար պետք է հրաժարվել միակողմանի պրակտիկայից, ինչպիսիք են հավելյալ մաքսատուրքերը երկաթի, պողպատի և ալյումինի ոլորտում, հետաքննությունները և CAATSA պատժամիջոցները։ Մենք ակնկալում ենք, որ դուք՝ ոլորտի ներկայացուցիչներդ, կձեռնարկեք անհրաժեշտ նախաձեռնություններ՝ վերացնելու այն խոչընդոտները, որոնք մեզ փոխադարձ կորուստներ են պատճառում»,- ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով պաշտպանական պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը սահմանել է Թուրքիայի նկատմամբ ռուսական C-400 ՀՕՊ համակարգերը գնելու համար։

«Հուսով եմ, որ մենք նոր էջ ենք բացել F-16-ի արդիականացման նախագծով, և ակնկալում ենք, որ այս ոլորտում արտահանման սահմանափակումները վերջնականապես կվերացվեն»,- հավելել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի