130 կիլովատ հզորությամբ արևային էլեկտրակայան՝ «Երքաղլույս» ՓԲԸ-ում
«ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ընկերության ավտոշարասյան տարածքում 130 կիլովատ հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման աշխատանքներն ավարտվել են: Տեղադրվել է 262 արևային վահանակ․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Ծրագիրն իրականացվել է «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ»-ի հետ համատեղ: