Իրանում տեղի ունեցած գազի պայթյունն առնվազն 51 մարդու կյանք է խլել
Քաղաքականություն
22.09.2024 | 14:45Շաբաթ օրը ժամը 21:00-ի սահմաններում Իրանի Տաբաս քաղաքի հանքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն 51, վիրավորվել՝ 17 մարդ։
Անմիջապես դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատները։ Կատարվում են փրկարարական աշխատանքներ․ գրում է իրանական Mehr գործակալությունը։