Բրիտանիայի ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի կողմից Արցախի գրավումն «ազատագրում» անվանելու հայտարարությունը սկանդալ է առաջացրել

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լեմմիի հայտարարությունը, որում նա Ադրբեջանի կողմից Արցախի գրավումն անվանել էր «ազատագրում», քննադատության է ենթարկվել․ այն որակվել է որպես «անզգա» և անգրագետ», գրում է GBnews-ը։

Նշվում է, որ նրա տեսակետը, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանն «ազատագրվել է», հակասում է բրիտանական կառավարության պաշտոնական դիրքորոշմանը։

Հիշեցնենք, որ Լեմմին Substack օնլայն հարթակում հոդված է հրապարակել՝ «Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ․ միավորված Ուկրաինայի համար» վերնագրով, որտեղ ներկայացնում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Ուկրաինա այցը։ Հրապարակման մեջ Լեմմին նաև աջակցություն է հայտնել Արցախում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիային ու էթնիկ զտմանը։

«Նույն ազդեցությունը նկատելի է Ռուսաստանի հարևանների մոտ։ Կենտրոնական Ասիայի պետությունները գնալով ավելի ու ավելի են նայում դեպի արևելք և հարավ: Ադրբեջանը կարողացել է ազատագրել 1990-ականների սկզբին կորցրած տարածքները։ Վրաստանն ու Մոլդովան համագործակցում են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ»,- նշել էր բրիտանացի պաշտոնյան։

GBNews-ը հիշեցնում է, որ անցյալ սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան դեսպանը քննադատել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումն այն բանից հետո, երբ բռնությունները վերսկսվեցին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ: Նայլ Հոլանդն ասել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումն անընդունելի է, նաև վերահաստատել, որ Բրիտանիան կոչ է արել դադարեցնել կրակը երկարատև հակամարտությունում։

ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Հոլանդը քննադատել է Ադրբեջանի որոշումը՝ տարածաշրջանում ռազմական գործողություններ սկսելու բռնությունների դադարից հետո:

Նշվում է, որ 2020 թվականի ներխուժումն ուղեկցվել է մի քանի պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից սպանված երկու տարեց տղամարդկանց գլխատմամբ, որը նկարահանվել և տարածվել է համացանցում։ Ադրբեջանական ներխուժումը Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի կողմից որակվել է որպես Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտում և Հայոց երկրորդ ցեղասպանություն:

Ֆրեդերիկ Ա.Ուիթնիի պրոֆեսոր և Սենթ Ջոնի համալսարանի իրավաբանական դպրոցի Մաթոնի իրավունքի և կրոնի կենտրոնի տնօրեն Մարկ Մովսեսյանն ասել է, որ ցնցված է Լեմմիի հայտարարությունից:

«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի «ազատագրման» մասին ԱԳ նախարարի անդրադարձը ցնցող կոպիտ է և անգրագետ։ Իրականում ուղիղ մեկ տարի առաջ Բաքուն էթնիկ զտում է իրականացրել 120 հազար քրիստոնյա հայ բնակիչ ունեցող տարածաշրջանում՝ խախտելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Բացի այդ, Լեմմիին թվում է, թե Ադրբեջանը, ինչպես և Ուկրաինան, փորձում է ազատվել ռուսական գերիշխանությունից: Իրականում Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, իսկ Ադրբեջանը Ղարաբաղի էթնիկ զտում իրականացրել է ռուսական համաձայնությամբ»,- ասել է նա։

Լրատվամիջոցը նշում է, որ այս արտահայտությունը լայն դիվանագիտական ​​մտահոգություններ է առաջացրել Երևանում, և հայ պաշտոնյաները պարզաբանումներ ստանալու համար դիմել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին:

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը, ըստ տեղեկատվության, շտապ պատասխան է փնտրում Լոնդոնում Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գերատեսչությունից։

Երևանում բնակվող լրագրող Անուշ Ղավալյանը, որը նախկինում աշխատել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, ասել է, որ ապշած է Լեմմիի «ազատագրման պատմությունից»․

«Մեկ տարի առաջ Ադրբեջանն ավարտեց էթնիկ և կրոնական զտումները Լեռնային Ղարաբաղում։ Ամիսներ տևած շրջափակումից և խաղաղ բնակչության վրա վերջնական զինված հարձակումից հետո Բաքուն ստիպեց նրանց լքել իրենց տները։ Էթնիկ զտումներին հաջորդեց մշակութային ժառանգության զանգվածային ոչնչացումը՝ այդպիսով հողից ջնջելով հայկական հետքերը»,- ասել է նա։

Բրիտանացի պատգամավոր Ալիսիա Քիրնսն էլ Լեմմիին հորդորել է պարզաբանել իր դիրքորոշումը։

«Խոսքերը կարևոր են՝ որպես արտաքին գործերի նախարար, հատկապես, երբ կարծիք է արտահայտվում հակամարտության մասին: Մեծ Բրիտանիայի վաղեմի քաղաքականությանը հակասող բլոգում գրվածը լիովին անտեղի է և կասկածի տակ է դնում արտաքին գործերի նախարարի դատողությունը։ Դեյվիդ Լեմմին հրատապ կարիք ունի հստակեցնելու կառավարության քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Սա լուրջ խնդիր է՝ ավելի քան 100,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Պահպանողական կուսակցությունը կարծում է, որ Ադրբեջանին և Հայաստանին խրախուսելը՝ կնքել պատմական խաղաղության պայմանագիր, դիվանագիտական ​​առաջնահերթություն է՝ հնարավորություն ընձեռելով տեղահանված էթնիկ հայերի անվտանգ վերաբնակեցումը Լեռնային Ղարաբաղում»,- նշել է։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարություն է հրապարակել, որում ասվում է. «Մեծ Բրիտանիան աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և խրախուսում է երկու կողմերին՝ ներգրավվել բովանդակալից երկխոսության մեջ։ Մենք կշարունակենք աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղությանն ուղղված նրանց հանձնառությանը»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի